ՍԴ-ի շուրջ ճգնաժամ կա՞, թե՝ ոչ․ ԱԺ-ում ընդհանուր լեզու չեն գտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
04.08.2026 | 18:58
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Իմ քայլը» խմբակցությունն արդեն ծանոթացել է Վահե Գրիգորյանի նամակին, սակայն դեռևս որևէ առաջարկություն չունի։

««Իմ քայլը» խմբակցությունը չունի ձևակերպված դիրքորոշում, թե մենք ինչպես ենք շարժվելու առաջ և նման իրավիճակում մենք շտապողականություն ցուցաբերելու իրավունք չունենք»,- ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Խմբակցության ղեկավարը երկու տարբերակ է տեսնում՝ հանդես գալ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման սեփական առաջարկներով կամ պաշտպանել Վահե Գրիգորյանի առաջարկները։ Խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը երեկ առաջարկել է ճգնաժամը լուծել քաղաքական կոնսուլտացիաների տարբերակով․ «Խմբակցությունն այս պահին չունի որոշում, թե մենք ինչ ճանապարհային քարտեզով ենք շարժվելու՝ գնալու ենք կոնսուլտացիաների՞ ճանապարհով, թե՞ այլ ճանապարհով»։

Ընդդիմադիր պատգամավոր Տարոն Սիմոնյանը քաղաքական կոնսուլտացիաների մասին լսել անգամ չի ուզում։

«Ինչքան քիչ քաղաքական կոնսուլտացիաներ լինեն, էդքան լավ դատական համակարգի համար, որովհետև դատական համակարգն ընդհանրապես պետք է մաքրել քաղաքական որևէ տարրից»,- առաջարկում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը։

Ըստ նրա, այսօր նույնիսկ ճգնաժամի մասին խոսելը լուրջ չէ, ընդամենը մի հոգի ներկայացրել է սահմանադրական հոդվածի իր մեկնաբանությունը, որը քննարկելի է․ «Մի տարի ճգնաժամ չկար, հենց որ մեկն այլ մեկնաբանություն տվեց, առաջացա՞վ ճգնաժամ։ Պետք է հասկանալ, որ ճգնաժամը սուբյեկտիվ երևույթ չէ, ճգնաժամն օբյեկտիվ երևույթ է, իսկ օբյեկտիվ տարրեր ես չեմ տեսնում, բայց տեսնում եմ անձ, որն այլ մեկնաբանություն է տալիս»։

Պատգամավորը նկատում է, որ պետական ոչ մի մարմին վերջին մեկ տարում կասկածի տակ չի դրել Սահմանադրական դատարանի գործունեությունը, այդ մարմինն աշխատել է բնականոն։

«Դուք գիտեք, որ մի տարի շարունակ ընդունվել են ՍԴ որոշումներ, կառավարությունը բերել է նախագծեր ԱԺ, ԱԺ-ում ես էլ անձամբ մի նախագիծ ունեմ ՍԴ որոշման հիման վրա, էդ մարդկանց աշխատավարձ է տրվել և այլն։ Ճգնաժամ չկա, բնականոն գործունեությունը պահպանված է»,- վստահ է ընդդիմադիր պատգամավորը։

Իշխանական պատգամավոր Արեն Մկրտչյանին հենց դա էլ զարմացնում է՝ ինչպե՞ս է վերջին մեկ տարում այդ մարմինը բնականոն գործունեություն ծավալել։ «Եվ ընդհանրապես հարց է առաջանում, թե մինչ այս կայացրած որոշումներն առհասարակ ՍԴ անդամների կողմից ի՞նչ լեգիտիմություն ունեն, ընդհանրապես, եթե այդ մարդիկ կարգավիճակ չունեն, ինչո՞ւ են աշխատավարձ ստացել բյուջեից»,- զարմացած է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արեն Մկրտչյանը։

Պատգամավորը պնդում է՝ Սահմանադրական դատարանի շուրջ կա խոր ճգնաժամ, որի հեղինակը Հրայր Թովմասյանն է և իր գործընկերները, հետևաբար հանգուցալուծման համար նախ անհրաժեշտ է պարոն Թովմասյանի հրաժարականը, ինչին, ի դեպ, դեմ չէ նաև ընդդիմադիր պատգամավոր Տարոն Սիմոնյանը։ Ի դեպ, Սահմանադրական դատարանի շուրջ առաջացած ճգնաժամին անդրադարձել է նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Նա ոչ մի ճգնաժամ էլ չի տեսնում։

«Մարդիկ չպետք է քնեն-հելնեն ամեն մեկը մի եզրակացություն ասի, մի միտք ասի ու ամբողջ բանը էդ ուղղությամբ գնա»,- թեման փակում է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան