ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. Դոնալդ Տուսկ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել միայն քաղաքական ճանապարհով, միջազգային իրավունքին և սկզբունքներին համապատասխան: Այս մասին Բաքվում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Դոնալդ Տուսկը. գրում է interfax.az-ը:

Նա նշել է, որ Ադրբեջանում հանդիպումների ընթացքում խոսել է տարածաշրջանում կայունության մասին՝ այդ համատեքստում անդրադառնալով նաև ԼՂ հակամարտությանը:

«Հակամարտության ռազմական լուծում չկա, այլ միայն քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքին և սկզբունքներին համապատասխան: ԵՄ-ն շարունակում է լիարժեք սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա հիմնված կայուն կարգավորմամբ»,- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքներով ասել է Դոնալդ Տուսկը:

Նրա խոսքով՝ Բրյուսելում գնահատում են լարվածության ընդհանուր թուլացումը. «Սակայն, ինչպես համանախագահները, մենք նույնպես մտահոգված ենք շփման գծում վերջին զոհերի կապակցությամբ: Զսպվածությունը կարևոր է, ինչպես նաև խաղաղությանը նպաստող ու արդյունավետ բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտի վերականգնմանն ուղղված միջոցառումները: ԵՄ-ն պատրաստ է նպաստել ժողովուրդներին խաղաղությանը պատրաստելուն ուղղված կոնկրետ քայլերին»:

Նշենք, որ տարածաշրջանային այցի շրջանակում Դոնալդ Տուսկը կլինի նաև Հայաստանում: Վաղը Երևանում նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի համատեղ ասուլիսը: