Ո՛չ պոլիէթիլենին․ իրենց ձեռքով պատրաստած էկոտոպրակներով գյումրեցի երիտասարդները պայքարում են պոլիէթիլենի վնասների դեմ

Լուրեր

04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Այսօր Գյումրու թատերական հրապարակում գյումրեցի երիտասարդների նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Էկոլոգիապես մաքուր տոպրակներ» հանրային միջոցառումը, որի հիմնական նպատակն էր բնակչությանն իրազեկել պոլիէթիլենային  տոպրակների վնասակարության ու դրան հակառակ՝ թղթե ու կտորե տոպրակների առավելության մասին։

Ծրագիրն իրականացրել են  «3+2» թիմի անդամները, որոնք Գյումրու 4-րդ արհեստագործական ուսումնարանի սաներն են։

«Էկոլոգիապես մաքուր տոպրակներ» ակցիան իրականացվել  է «UPSHIFT Հայաստան» ծրագրի շրջանակում Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ։ Գյումրեցի երիտասարդները տարբեր մրցութային փուլերի հաղթահարման արդյունքում են հնարավորություն ստացել իրականացնելու իրենց ծրագիրը։

«10 թիմ է դիմել ծրագրին, որը հետագայում դարձավ 5, մրցույթի արդյունքում  այդ 5 թիմերը դրամաշնորհներ ստացան, որի շնորհիվ էլ իրականացրին իրենց ծրագրերը։ Այդ թիմերից մեկն էլ «Էկոլոգիապես մաքուր տոպրակներ» թիմն է»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց ծրագրի մենթոր Օվսաննա Պապիկյանը։

Ծրագրի մասնակիցների խոսքով՝  հանրային միջոցառումից առաջ իրազեկման  տարբեր ակցիաներ են անցկացրել, հարցում են արել 200 հոգու շրջանում և պարզել, որ մարդիկ այնքան էլ տեղյակ չեն պոլիէթիլենի վնասկար հատկություններից։

«Հարցումներ ենք անցկացրել և պարզել, որ մարդկանց իրազեկվածության մակարդակը ցածր է։ Նույնիսկ, երբ  խանութներին էինք դիմում էկոտոպրակների համար, ասում էին՝ ձեզ ինչի համար է պետք էդ ամեն ինչը։ Դա խոսում է այն մասին , որ մարդիկ տեղեկացված չեն։ Մեր առաքելությունն էլ մարդկանց տեղեկացնելն է»,- ասաց ծրագրի անդամներից Լիդա Մինասյանը։

Ծրագրի մեկ այլ անդամ Սուրեն Սիմոնյանի խոսքով էլ, աշխարհն այսօր պոլիէթիլենի օգտագործման պատճառով մեծ խնդիրների առջև է կանգնած, իսկ իրենք փորձում են գոնե Գյումրիում պոլիէթիլենային տոպրակների օգտագործման մակարդակը նվազեցնել։

«Հայաստանը համարվելով տուրիստական զարգացած գոտի, բողոքներ է ստացել նաև զբոսաշրջիների կողմից, այդ պատճառով որոշեցինք վերացնել պոլիէթիլենային տոպրակները, քանի որ այն առաջացնում է քաղցկեղածին հիվանդություններ։ Էկոտոպրակներ որոշեցինք պատրաստել և մարդկանց սովորեցնել պատրաստաման եղանակը»,-ասաց Սուրեն Սիմոնյանը։

«Էկոլոգիապես մաքուր տոպրակներ» ծրագրի անդամները ներկաներին պատմեցին էկոտոպրակների օգտագործման կաևորության մասին։ Իրենց ձեռքով պատրաստված թղթե  և կտորե տոպրակներն էլ նվիրեցին անցորդներին։ Ի դեպ, տոպրակներին փակցված էին տեղեկատվական թերթիկներ, որոնք պատմում էին պոլիէթիլենի վնասակարության ու էկոտոպրակներ պատրաստելու եղանակների մասին։

Գյումրեցի երիտասարդների կողմից պատրաստված էկոտոպրակների վրա արված  գյումրու բարբառով գրառումներն ու տարաբնույթ պատկերներն է՛լ  ավելի էին գրավում ներկաների ուշադրությունը։

Էմմա Չոբանյան