Արման Թաթոյանը համագործակցության պայմանավորվածություններ է ձեռք բերել Լոս Անջելեսի գլխավոր վերահսկողի հետ

Լուրեր

07.08.2026 | 15:43
ԱՄՆ-ում դատարանը Мeta-ին պարտավորեցրել է 567 մլն դոլար վճարել սոցցանցերում երեխաներին պատճառված վնասի համար
07.08.2026 | 15:43
2026-ի առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործությունների 21 գործ է ուղարկվել դատարան. ՔԿ
07.08.2026 | 15:35
Էն, ինչ կարա իրան թույլ տա Մեսսին, չեմ կարա թույլ տամ ես․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:28
Սերբիայի ԱԺ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 15:21
Յան Դիոմանդեն «Ռեալի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն է
07.08.2026 | 15:16
Գարեգին Բ-ն և 6 եպիսկոպոսներն այսօր կկանգնեն դատարանի առաջ․ ինչպես հոգևորականները դարձան մեղադրյալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:13
Կառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեում
07.08.2026 | 15:06
Հորս դիահերձարաններում եմ փնտրել․ Թագուհի Ղազարյանը ելույթի ժամանակ հուզվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:00
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմում մի քանի օբյեկտների ոչնչացման մասին
07.08.2026 | 14:54
Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը դատապարտել է Գարեգին Բ-ի դեմ դատական գործընթացը
07.08.2026 | 14:47
Սուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. «Բամբու» բար-ռեստորանում ստուգում է իրականացվում
07.08.2026 | 14:37
«Ուժեղ Հայաստան»-ի մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
07.08.2026 | 14:30
Արարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդում
07.08.2026 | 14:23
Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի շախմատի Օլիմպիադային, Հայաստանի հավաքականի կազմը հայտնի է
07.08.2026 | 14:15
Ընդդիմադիրները ՔՊ-ականի ելույթի ժամանակ հարվածեցին սեղաններին․ Ռուբինյանը նախազգուշացում հայտարարեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում՝ ԱՄՆ Հայ իրավաբանների միության հրավերով։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ աշխատակազմի մամուլի ծառայությունից:

Հուլիսի 1-3-ը՝ այցի երկրորդ փուլում, տեղի են ունեցել հանդիպումներ Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունների և հայկական սփյուռքի կազմակերպությունների, ԱՄՆ Կալիֆորնիայի մի շարք համալսարանների հետ: Գլենդելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում Գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրթյանը այցի կապակցությամբ կազմակերպել է հատուկ ընդունելություն։

Ընդունելության ընթացքում Արման Թաթոյանը ներկայացրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը, մարդու իրավունքներին ու ժողովրդավարական զարգացումներին առնչվող հարցեր։ Մասնավորապես, քննարկվել են դատաիրավական բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը, քրեակատարողական համակարգը և այլն։ Ընդունելության ավարտին համագործակցության կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ԱՄՆ հայ համայնքի մի շարք կազմակերպությունների հետ։

Հայ դատի Արևմտյան ափի հանձնախմբի ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայոց ցեղասպանության միջազգային քննարկումներին առնչվող հարցերում համագործակցության և տեղեկատվության փոխանակման վերաբերյալ:

Համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև Լոս Անջելեսի գլխավոր վերահսկողի (general inspector) հետ՝ կապված ազատազրկման վայրերում մարդու իրավունքների պաշտպանության հետ։

Կալիֆորնիայի համալսարանների հետ քննարկումների ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ ներկայացուցիչների փորձի փոխանակումների կազմակերպման վերաբերյալ։

ԱՄՆ կազմակերպված այցին մասնակցում է նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ կապված Արցախի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության ու Արցախի ժողովրդավարական ճանաչելիության ապահովման հետ։