Ինչո՞ւ Ռազմիկ Ամյանը Հարութ Փամբուկչյանի համերգին չերգեց, ի՞նչ կապ ունի դրա հետ Սերժ Սարգսյանին նվիրված երգը

Լուրեր

09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
Բոլորը

Երեկ՝ հունիսի 30-ին, Երևանի «Հրազդան» մարզադաշտում  կայացավ ՀՀ վաստակավոր արտիստ Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի համերգը, որը կրում էր «30 տարի անց Հրազդան մարզադաշտում» խորագիրը։

Սիրված երգչի համերգին, ըստ նախապես արված հայտարարության, մասնակցելու էին Լիլիթ Հովհաննիսյանը, Անդին, Արման Հովհաննիսյանը, Արմենչիկը և Ռազմիկ Ամյանը, որը, սակայն, համերգին այդպես էլ չերգեց։

Թե ի՞նչն էր Ռազմիկ Ամյանի բացակայության պատճառը Factor.am-ը  փորձեց ճշտել միջոցառման կազմակերպիչ «Yeghoyan Production»-ի հիմնադիր Խաչիկ Եղոյանից։

«Մեզ համար էլ էր անակնկալ, տեղեկություն չունենք համերգին Ռազմիկ Ամյանի չմասնակցելու պատճառների մասին։ Մենք հրավիրել ենք, իսկ թե ինչո՞ւ չի եկել, չեմ կարող ասել․ մենք նրա չգալու մասին իմացանք հենց համերգի պահին»,- ասաց  Եղոյանը։

Արդյոք Ռազմիկ Ամյանը որոշել է չմասնակցել Հարութ Փամբուկչյանի համերգին երեկ՝  Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձին նվիված  երգի՞ պատճառով, որը հենց երեկ  հրապարակվեց համացանցում և մի քանի ժամվա ընթացքում արժանացավ հարյուրավոր բացասական արձագանքների: Արդյոք Ռազմիկ Ամյանն ունեցե՞լ է մտավախություն, որ «Հրազդան» մարզադաշտում հայտնվելով կարող էր արժանանալ ոչ թե ծափերի, այլ սուլոցների, փորձեցինք պարզել հենց երգչից, սակայն նրա հետ կապ հաստատել մեզ այդպես էլ չհաջողվեց։

Հեռախոսազանգերին չի պատասխանում նաև երգչի պրոդյուսերը՝ Արմեն Մովսիսյանը։

Հավելենք, որ Սերժ Սարգսյանին նվիրված երգի խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է։

Նշենք նաև, որ այս երգը տեղադրված չէ ո՛չ Ռազմիկ Ամյանի յութուբի, ո՛չ էլ ֆեյսբուքի պաշտոնական էջերում։

 

Ի դեպ հիշեցնենք, որ Ռազմիկ Ամյանը Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի պատվերով մի քանի երգ է գրել: