Անհայտ է, թե «Գոլդեն Փելես» հյուրանոցը երբ կդառնա պետության սեփականությունը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Պետությունը դեռ չի ընդունել Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի նվիրած «Գոլդեն Փելես» հյուրանոցը, որը գտնվում է Ծաղկաձորում: Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: «Չեմ կարող ասել, թե երբ կլինի, ընթացքի մեջ է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Factor TV-ի եթերում Նարեկ Բաբայանը հայտարարել էր, որ պետությունը մի քանի օրից կընդունի հյուրանոցը: Փաստորեն, անցել է 20 օր, բայց նվիրատվությունն ընդունելու օրը դեռ հայտնի չէ։

Ավետիսյանների՝ հյուրանոցը պետությանը նվիրելու մտադրության մասին հայտնի դարձավ նախորդ տարվա նոյեմբերին: Նախընտրական քարոզարշավի ժամանակ նման հայտարարություն էր արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը մեզ հետ զևուցում տեղեկացրեց, որ գործը նախաքննության փուլում է:

Նարեկ Կիրակոսյան