Եթե Ձեր որոշումները բախվեն օլիգարխների շահերին, հավելյալ պաշտպանության կարիք կունենա՞ք․ Պատգամավորը՝ ՏՄՊՊՀ անդամի թեկնածուին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 16:40
«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերությունը տուգանվել է 
06.08.2026 | 16:27
Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային․ կողմերը ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր են քննարկել
06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
06.08.2026 | 16:14
Արամ Վարդևանյանը ներողություն խնդրեց Էդգար Ղազարյանի խոսքերի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 16:11
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի, այդ թվում՝ «Օզոն Բանկի» նկատմամբ
06.08.2026 | 16:04
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:57
Սամվել Կարապետյանը դատական նիստի ժամանակ հետևում է ԱԺ նիստին
06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
Բոլորը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր խորհրդարանում ՏՄՊՊՀ անդամի թեկնածու Կարեն Սեդրակյանին հիշեցրեց, որ հեղափոխությունից հետո էլ շուկայում շարունակում են գործել գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններ՝ շաքարավազի, ցորենի, ալյուրի, ձեթի շուկաներում։

«Արդեն հարմարվել ենք այդ իրողության հետ․ տպավորություն է, որ այդ ապրանքատեսակներն արդեն բնական մենաշնորհների տիրույթում  են։ Ինչպե՞ս եք պատկերացնում այս խնդրի լուծումն ու ինչպես եք տրոհելու ներկրողներին»,-Կարեն Սեդրակյանին հարցրեց Արման Բաբաջանյանը։

Ի պատասխան պատգամավորի հարցին՝  Կարեն Սեդրակյանը նշեց, որ պետությունը պետք է կարողանա շուկայի ազատականացմանը խոչընդոտող բոլոր խնդիրները վերացնել, իսկ պետական մյուս կառույցների կողմից պետք է իրականացվի վերահսկողություն, որպեսզի նոր ներկրողները կարողանան հայտնվել դաշտում։

Արման Բաբաջանյանն իր հաջորդ հարցով հետաքրքրվեց․

«Դու գալիս եք Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ից, այնտեղ պաշտոն եք զբաղեցրել և մենք օրեր առաջ այստեղ լսում էինք Հաշվեքննիչ պալատի նախագահի հաշվետվությունն, ըստ որի, ԲԷՑ-ում մի շարք բացահայտումներ են արվել։ Կարո՞ղ եք մանրամասնել, թե ինչ բացահայտումներ են դրանք»։

Հարցին ի պատասխան Կարեն Սեդրակյանը նշեց, որ ԲԷՑ-ում աշխատել է 2018 թվականի հոկտեմբերից մինչև 2019 թվականի ապրիլի վերջը և Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունները չեն ընդգրկել իր աշխատած ժամանակահատվածը։

Արման Բաբաջանյանը նաև թեկնածուին հարցրեց․

«Եթե Ձեր որոշումները բախվեն օլիգարխների շահերին, արդյո՞ք հավելյալ պաշտպանության կարիք կունենաք»։

Կարեն Սեդրակյանն էլ պատասխանեց, որ որպես ՏՄՊՊՀ անդամ որոշումներ կայացնելիս կաշկանդված չի լինելու և մինչ այժմ էլ պաշտպանության կարիք չի զգացել և չի զգա։

Մանրամասները՝ տեսանյութում։