2018թ. այն ժամանակվա քաղաքական մեծամասնությունն արհամարհեց ժողովրդի կամքը. Կարապետ Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
Բոլորը

Սահմանադրական դատարանի դերը 2005-2015-ի սահմանադրություններում էականորեն փոխվել է, առաջին հերթին այն պատճառով, որ մենք կառավարման համակարգ ենք փոխել: «ՍԴ դատավո՞ր, թե՞ նախագահ. աղմկահարույց հայտարարության դիլեման» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց փաստաբան Կարապետ Բադալյանը:

«Մենք նախագահական համակարգից անցել ենք խորհրդարանականի, որտեղ ՍԴ-ի դերն աճել է՝ ոչ միայն տեսական, այլ նաև գործնական: Երբ համեմատում ենք 2005թ. Սահմանադրությամբ ՍԴ-ի լիազորությունների շրջանակը 2015-ի Սահմանադրության հետ, տարբերությունները տասնյակից ավելի են»,- ասաց փաստաբանը:

Նա նշեց, որ մի շարք մանրամասներ կան, որոնք մեկտեղելու և համեմատելու դեպքում հասկանում ես, որ տարբերություններն էական են. «Հիմա անդա՞մ, թե՞ դատավոր. դրանք էականորեն տարբեր են: Սահմանադրական դատարանի դերը փոխվել է, ֆունկցիաները փոխվել են»:

Կարապետ Բադալյանի խոսքով, երբ 2015 թվականին ժողովուրդը հանձնարարել էր ՍԴ կազմավորել իր պահանջներով, այն  ժամանակվա քաղաքական մեծամասնությունն արհամարհեց: «Քաղաքական մեծամասնությունը որոշեց, որ 2018 թվականին՝ ժողովրդի կամքի արտահայտությունից երեք տարի հետո Սահմանադրոթյան այն հոդվածները, որոնք վերաբերում են ՍԴ-ի կառուցվածքին, դատավորների պաշտոնավարման ժամկետին, նշանակմանը, դա պետք է արհամարհի մոտակա 25 տարվա համար: Դրա համար ՍԴ նախագահ ընտրեցին մեկին, որին փորձեցին վերագրել նախկին Սահմանադրությամբ պաշտոնավարման տևողությունը: Եթե ՍԴ նախագահը պաշտոնավարելու է մոտակա 25 տարին, Սահմանադրության այս հոդվածները չեն կիրառվում: Սա կամայականություն է, գործողություն է ժողովրդի կամքի դեմ»,- ասաց փաստաբանը:

Մանրամասները՝ տեսանյութում: