ՀՀ բոլոր թշնամիներին սպասում է անվերապահ պարտություն, այդ ուժերը կստանան մեր հավաքական ուժի վճռական հարվածը. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.09.2026 | 22:51
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթ
03.09.2026 | 22:40
Պետք է այնպես անենք, որ փրկարարի աշխատանքը մարդն ընկալի որպես իր կյանքի ճանապարհ. Փաշինյան
03.09.2026 | 22:13
Բաքվում երկու անձ փորձել է նավթ գողանալ խողովակաշարից, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել
03.09.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.09.2026 | 21:44
Uber-ը Լոնդոնում ուղևորների համար գործարկել է անօդաչու ռոբոտաքսի ծառայությունը
03.09.2026 | 21:28
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն
03.09.2026 | 21:14
Ռուսական բազան կհեռանա՞ ՀՀ-ից․ Պուտինը բացեց թեման, Փաշինյանն արձագանքեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 21:00
Ադրբեջանցիների հետ կոնֆերանսի մասնակցելով ես ՀՀ-ի գլխին արհավիրքներ չեմ բերել․ ՔՊ-ն է ծանր հետևանքներ բերել․ Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:45
Նալբանդյանը հերքում է, թե Փաշինյանի «սրտի օլիգարխ»-ն է․ վարույթ հարուցվեց 88 սուպերմարկետի գործունեության շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:30
Ատոմակայանի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին
03.09.2026 | 20:14
Վահագն Խաչատուրյանն ու Միլոշ Վիստերչիլը քննարկել են հայ-չեխական հարաբերությունների զարգացումը
03.09.2026 | 20:00
Բացառո՛ւմ եմ սեպտեմբերի 3-ի կրկնությունը սպառնալիքների ներքո․ պիտի դադարեցնենք մեկ կենտրոնից կախվածությունը․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 19:45
Բիտումի ներմուծման ծավալն ու միջին արժեքը աճել են
03.09.2026 | 19:29
Մենք նոր իրավիճակում ենք հայտնվել և փայփայում ենք, որ խաղաղությունը շարունակական լինի. ՀՀ նախագահը՝ Չեխիայի նախագահին
03.09.2026 | 19:14
ՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի մասնաճյուղերի փակումը «գերմանա-ռուսական մշակութային կապերի դարաշրջանի ավարտն է»․ Գյոթեի ինստիտուտի նախագահ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության զորքերի կազմավորման օրվա առթիվ այսօր այցելել է Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն:  «Ոստիկանության զորքերը ՀՀ արտաքին պաշտպանության գործին ներգրավելու որոշումն արտահայտում է մեր պատկերացումը ՀՀ-ի ոչ միայն արտաքին, այլև ներքին անվտանգության վերաբերյալ։ Հայ ժողովուրդը պետք է լինի միասնական և միահամուռ։ ՀՀ-ն պետք է լինի բռնությունից զերծ հանրություն, որտեղ տեղ չունեն բռնություններով հարեցր լուծելու որևէ մտայնություն, փորձ և քարոզչություն։ Այս պատկերացումը հետևողական աշխատանքով կյանքի ենք կոչելու»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ ՀՀ-ում սիրո և հանդուրժողականության մթնոլորտ ձևավորելու՝ իշխանության ձգտումը ոմանք փորձում են մեկնաբանել որպես թուլություն:

«Այսօր այստեղ ուզում եմ հստակ հայտարարել՝ որևէ մեկի մոտ կասկած չառաջանա, թե Հայաստանի կառավարությունը երկչոտության որևէ դրսևորում կունենա ՀՀ-ում սահմանադրական կարգը, քաղաքացիների իրավունքները, ինքնիշխանությունն ու ժողովրդավարությունը պաշտպանելու գործում։ Մեր կամքը չի սասանվի և մեր ձեռքը չի դողա բռնության քարոզչությունը վերածնողների հետ հարաբերություններում։ ՀՀ բոլոր թշնամիներին սպասում է անվերապահ պարտություն, այդ ուժերը կստանան մեր հավաքական ուժի վճռական հարվածը»,- հայտարարեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան