Յուրաքանչյուր փամփուշտ, որ արձակվում է Աստծո արարածի դեմ, նաև Աստծո դեմ է. Մոսկվայում հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդները

Լուրեր

08.12.2025 | 18:39
Ականի պայթյունից հետո պայմանագրային զինծառայողն ազատվել է աշխատանքից
08.12.2025 | 18:29
ԱՄՆ-ի հետ բանակցությունները դեռևս չեն հանգեցրել Դոնբասի վերաբերյալ համաձայնության. Զելենսկի
08.12.2025 | 18:25
38-ամյա տղամարդու և նրա որդու ծեծի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել
08.12.2025 | 18:20
Էդուարդ Սպերցյան․ Եվրոպայից որևէ առաջարկ չունեմ
08.12.2025 | 18:09
Հայաստանում սպանված չեչենուհի Այշաթ Բայմուրադովային թունավորել են. նա Կադիրովի ազգականուհին էր. աղբյուր
08.12.2025 | 18:01
Ադրբեջանից ՀՀ նավթամթերք կմատակարարվի Վրաստանով // Վարդենիսում զինծառայող է մահացել․ ԼՈՒՐԵՐ
08.12.2025 | 17:57
Իրակլի Կոբախիձեն ընդունել է Արսեն Թորոսյանին
08.12.2025 | 17:53
ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ Goal.com-ի
08.12.2025 | 17:45
Լոնդոնում մեկնարկել են Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների բանակցությունները
08.12.2025 | 17:42
Անչափահաս ազատազրկվածների թիվը նվազե՞լ է, թե՞ աճել․ ՔԿԾ պետի պնդումը և վիճակագրությունը
08.12.2025 | 17:30
Կճոյանը նորից դատարանի առաջ․ 49 տարով տրված հողամասը փորձում են վերադարձնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 17:22
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
08.12.2025 | 17:19
Վրաստանի տարածքով Հայաստան ադրբեջանական վառելիքի տարանցման հարցը հայկական և վրացական կողմերը քննարկել են
08.12.2025 | 17:09
Պետությունն ուժեղ է նաև ձեր վրձնահարվածով ձևավորված արժեհամակարգով․ նախարարի ուղերձը՝ Նկարիչների միջազգային օրվա կապակցությամբ
08.12.2025 | 17:06
Դեռևս զերծ ենք մնում խիստ միջոցների կիրառումից․ Մայր Աթոռը՝ Կճոյանին և մյուս բարձրաստիճան հոգևորականներին
Բոլորը

Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն)՝ Ս. Դանիելի պատրիարքանիստ վանքում տեղի է ունեցել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդների հանդիպումը, տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Հանդիպման ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում կարևորել է երկու ժողովրդի միջև խաղաղության հաստատման անհրաժեշտությունը՝ հույս հայտնելով, որ հոգևոր առաջնորդները կարող են քննարկել ուղիներ և նպաստել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:

«Այսօր, ցավոք, զգալի չեն ներդրվող ջանքերի արդյունքները, սակայն շատ ավելի մեծ և առարկայական են մեր ժողովուրդների սպասումները խաղաղ համակեցության այս փնտրտուքի մեջ: Այս առումով դրական արդյունքներ ենք ակնկալում ժամանակ առ ժամանակ կազմակերպվող Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և ԱԳՆ նախարարների հանդիպումներից ու բանակցային ողջ գործընթացից», – ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:  

Վերջինս ընդգծել է, որ հակառակ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների արդյունքում կատարվող հայտարարությունների, հոգևոր առաջնորդներիս կոչերի և պատգամների՝ այսօր հրադադարի պայմաններում շարունակում է լարված մնալ իրավիճակը սահմանագծում, շարունակում են զոհվել զինվորներ և երբեմն նաև սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակիչներ:

«Սահմանից անդին չեն դադարում ռազմատենչ կոչերը, աճող սպառազինության վերաբերյալ հայտարարությունները: Այս ամենը մեծապես վտանգում է փոխվստահության և փոխըմբռնողության ոգու մթնոլորտի ձևավորմանն ուղղված ջանքերը և, սասանելով արդեն իսկ փխրուն հրադադարը, վերափոխում հակամարտության ուժգնացման մի նոր իրողության, որին ականատես դարձանք 2016 թվականի ապրիլին, երբ ադրբեջանական զինված ուժերի կողմից սանձազերծվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ: Ամենքիս հայտնի է այդ օրերի ժամանակագրությունը, փաստագրված նաև միջազգային հանրության կողմից, մարտի դաշտում զոհված զինվորների, ինչպես նաև խաղաղ բնակչության նկատմամբ կատարված խոշտանգումները, վայրագություններն ու բռնությունները, պատճառված կորուստներն ու ավերները», – նշե է նա:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի, ինչպես և` ղարաբաղյան հակամարտության կարգավորումը` բացառապես բանակցությունների միջոցով:

«Այլընտրանք չունի նաև Արցախի մեր հավատավոր ժողովրդի ազատ և անկախ կյանքը: Այսօր հրամայական է, որ կամք և հանձնառություն դրսևորվի` հիմնախնդրի լուծումը փնտրելու միմիայն բանակցային հարթության մեջ և կասեցնելու հրադադարի խախտման դրսևորումները, սահմաններից հեռացնելու դիպուկահարներին, դադարեցնելու անդադար գնդակոծումները և այլևս պատճառ չդառնալու հրադադարի պայմաններում ընտանիքների դժբախտացման` անվտանգ պահելով մեր զինվորագրված զավակների կյանքը: Յուրաքանչյուր փամփուշտ, որ արձակվում է Աստծո արարածի դեմ, նաև Աստծո դեմ է», – նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հորդորելով հոգևոր առաջնորդների լծակները ներդնել և ձևավորել փոխըմբռնման ու հանդուրժողականության մթնոլորտ, որի պայմաններում հնարավոր կդառնա պիտի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջխաղացումը:

Գարեգին Բ-ն իր խոսքում նաև կարևորել է միջազգային հանրության դերակատարությունը, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը հակամարտության շփման գծում վերահսկողական մեխանիզմների կիրառման և սահմանային միջադեպերի հետաքննության հարցում, երախտագիտություն հայտնել Կիրիլ Ա Պատրիարքին և Ռուս Ուղղափառ Եկեղեցուն՝ հակամարտության առաջին իսկ օրվանից դրսևորած սրտացավության և միջնորդական ջանքերի համար: