Թույլ չեմ տա իմ հեղինակությունը նսեմացվի. ԲԴԽ անդամի թեկնածուն «Իմ քայլի» առջև պայման է դրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.09.2026 | 23:17
Հայտնի են Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո գրանցված թունավորման հնարավոր պատճառները. ՍԱՏՄ-ն մանրամասնել է
03.09.2026 | 22:59
Արևային կայանների ոլորտում արձանագրված խախտումների հետևանքով ՀԷՑ-ը կրել է մոտ 2 մլրդ դրամի վնաս. Պետրոսյան
03.09.2026 | 22:51
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթ
03.09.2026 | 22:40
Պետք է այնպես անենք, որ փրկարարի աշխատանքը մարդն ընկալի որպես իր կյանքի ճանապարհ. Փաշինյան
03.09.2026 | 22:13
Բաքվում երկու անձ փորձել է նավթ գողանալ խողովակաշարից, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել
03.09.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.09.2026 | 21:44
Uber-ը Լոնդոնում ուղևորների համար գործարկել է անօդաչու ռոբոտաքսի ծառայությունը
03.09.2026 | 21:28
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն
03.09.2026 | 21:14
Ռուսական բազան կհեռանա՞ ՀՀ-ից․ Պուտինը բացեց թեման, Փաշինյանն արձագանքեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 21:00
Ադրբեջանցիների հետ կոնֆերանսի մասնակցելով ես ՀՀ-ի գլխին արհավիրքներ չեմ բերել․ ՔՊ-ն է ծանր հետևանքներ բերել․ Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:45
Նալբանդյանը հերքում է, թե Փաշինյանի «սրտի օլիգարխ»-ն է․ վարույթ հարուցվեց 88 սուպերմարկետի գործունեության շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:30
Ատոմակայանի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին
03.09.2026 | 20:14
Վահագն Խաչատուրյանն ու Միլոշ Վիստերչիլը քննարկել են հայ-չեխական հարաբերությունների զարգացումը
03.09.2026 | 20:00
Բացառո՛ւմ եմ սեպտեմբերի 3-ի կրկնությունը սպառնալիքների ներքո․ պիտի դադարեցնենք մեկ կենտրոնից կախվածությունը․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 19:45
Բիտումի ներմուծման ծավալն ու միջին արժեքը աճել են
Բոլորը

ԲԴԽ անդամի թեկնածու Գրիգոր Բեքմեզյանը «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումն արդյունավետ է համարում: Լրագրողների հետ զրույցում ասաց, որ հարցերի լայն շրջանակ է քննարկվել: Գրիգոր Բեքմեզյանը չի կարծում, որ Բարձրագույն դատական խորհուրդն արդյունավետ է աշխատել:

«Եթե լավ աշխատեին, չէր լինի այս հրաժարականների շարանը: Նախկին ԲԴԽ-ն նշանակվել է որոշակի իշխանական ազդեցության միջոցով, ՀՀԿ-ի կողմից ձևավորված ԲԴԽ էր»,- նշեց նա:

Գրիգոր Բեքմեզյանն ասում է, որ իշխանափոխությունից հետո կառույցն այլևս ցուցումներ չէր ստանում. «Դատական համակարգը սովոր էր ստանալ հանձնարարականներ, հիմա չկա հանձնարարական տվողը, ումի՞ց ստանա»:

Նա նշեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը վերջին մեկ տարում այդպես էլ չկարողացավ դատական համակարգի հետ գործընկերային հարաբերություններ ձևավորել: Վերջինը չի երաշխավորում, որ ԲԴԽ-ն նոր իշխանությունների օրոք անկախ է լինելու, սակայն նշեց, որ եթե ճնշումներ լինեն, հրաժարական կտա:

«Ես ունենալու եմ իմ անկախությունը: Ես «Իմ քայլը» խմբակցության առաջ պայման եմ դրել, որ ԲԴԽ չեմ գնում որպես «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ, ես գնում եմ՝ որպես ԱԺ-ից ընտրված անդամ: Այն հանգամանքը, որ իշխանությունները չեն ազդում դատական համակարգի վրա, ինձ հույս է տալիս հավատալու, որ եթե նշանակվեմ ԲԴԽ անդամ, իշխանությունները չեն փորձելու իմ վրա ազդել: Եթե փորձ արվի իմ վրա ճնշում գործադրելու, ես առաջինն եմ դա ասելու, ես թույլ չեմ տա իմ հեղինակությունը նսեմացվի»,- նշեց նա:

Մեր դիտարկմանը, թե հայտնի գաղտնալսումը, որտեղ ԱԱԾ տնօրենն ու ՀՔԾ պետը քննարկում էին Խաչատուրովին, Քոչարյանին կալանավորելու հարցը, դա դատական համակարգի վրա ճնշում չէ՞ր, թեկնածուն պատասխանեց. «Ես չեմ լսել ձայնագրության ամբողջական տարբերակը, չեմ կարող գնահատական տալ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան