Հայտնի չէ՝ 13 մլն 182 հազար 667 հատ ավելի տպված ՀԴՄ կտրոնից որքան գումար է պետբյուջե մուտքագրվել

Լուրեր

08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
Բոլորը

Պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանը դժվարանում է ասել, թե 13 միլիոն 182 հազար 667 հատ ՀԴՄ տպված կտրոնից պետական բյուջե որքան գումար է մուտքագրվել: Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ այս տարվա մայիսին, նախորդ տարվա մայիսի համեմատ, Հայաստանում 13 միլիոն 182 հազար 667 հատ ՀԴՄ կտրոն ավելի է տպվել:

«Դժվար կլինի ոտքի վրա ասեմ, որովհետև նախ պետք է, որպեսզի կարողանանք դրա քանակական էֆեկտը բյուջեի վրա հասկանանք, պետք է տեսնենք՝ այդ 13 միլիոն հատ ՀԴՄ-ն որքան շրջանառություն է ապահովել: Հետո այդ շրջանառությունը, ըստ հարկ վճարողների խմբերի, պետք է բաժանենք, թե որն է շրջանառության հարկ վճարել, որը՝ սովորական հարկ վճարել: Հետո տեսնենք այդ հարկ վճարողների վճարած հարկերը: Մայիսի հարկերը դեռևս հայտարարագրված չեն, որովհետև եթե սովորական հարկ վճարողների մասին է խոսքը, ապա ԱԱՀ-ի մայիսի հաշվարկը պետք է ներկայացվի մինչև հունիսի 20-ը, եթե շրջանառության  հարկ վճարողներ են, եռամսյակային հաշվարկը պետք է ներկայացվի մինչ հուլիս: Ձեր հարցին հիփոթետիկ կարող ենք պատասխանել: Չէի ուզի այդ կերպ պատասխանել, մանավանդ, որ այս պահին չգիտեմ, թե հավելյալ 13 միլիոն հատ ՀԴՄ-ն ինչքան հավելյալ շրջանառություն է ապահովել»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Դավիթ Անանյանից հետաքրքրվեցինք՝ սա իսկապես աննախադե՞պ թիվ է: «Վարչապետի հայտարարությունը պետք է ընկալել մոտիվացիոն հայտարարություն: Կարող է հարկման առումով էական նշանակություն ունենա կամ ոչ էական նշանակություն ունենա, բայց հանրության մոտ սեփական գործողությունների արժեքի նկատմամբ վարչապետն ուղղակի շեշտադրում է կատարել: Վարչապետը ոգևորում է իր երկրի ժողովրդին, որ՝ ապրեք, 13 հատ ավելի ՀԴՄ-ն զինվորի աշխատավարձ է: Սա գաղափար է, որ պետք է միշտ այդպիսի ելույթներով մոտիվացնել հանրությանը, որ հանրությունը լինի ավելի շատ պահանջատեր»,- ասաց նա:

Նարեկ Կիրակոսյան