Տարօրինակ կլիներ՝ նախկին ոճրագործ իշխանությունը չընդդիմանար վեթինգին․ իրենց ճարտարապետությամբ է այլասերվել դատական համակարգը. Արման Բաբաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ.

– Պարո՛ն Բաբաջանյան, մեր զրույցը սկսենք արդարադատության թեմայից, մասնավորապես՝ վերջին շրջանում առավել քննարկվող վեթինգի գործընթացից: Երեկ նախկին իշխանության ներկայացուցիչները հանդես եկան ելույթներով և քննադատեցին վեթինգի գործընթացը: Ընդհանրապես, վեթինգից խոսելիս ընդունված է հիշել Ալբանիայի փորձը, որը վերջին շրջանում էր վեթինգի գործընթաց իրականացնում:  Գիտենք, որ Ալբանիան ունի ԵՄ-ին անդամակցելու օրակարգ, և այնտեղ քաղաքական ուժերի մեջ կար կոնսենսուս այս գործընթացի շուրջ: Արդյո՞ք Հայաստանի քաղաքական ուժերը համախոհ են այս հարցում:

– Նախ՝ ինձ համար տարօրինակ կլիներ, եթե նախկին իշխանության ներկայացուցիչներն այսպես չընդդիմանային վեթինգի գաղափարին: Ի վերջո՝ նրանք այն ոճրագործ իշխանության մասն են կազմում, ում պատճառով այսօր մենք ստիպված ենք հենց վեթինգի միջոցով առողջացնել դատական իշխանության դրությունը, և այն մարդիկ, ում, հավանաբար, Դուք նկատի ունեք, ուղղակի կանգնած են նաև դատաիրավական բարեփոխումներ կոչված այդ միջոցառման ակունքներում և իրենց ճարտարապետությամբ է ամբողջությամբ այլասերվել մեր դատական համակարգը: Եվ նրանք, ովքեր այդ նույն միջոցառման և այլ հարցազրույցների շրջանակում փառաբանում են այս դատական համակարգը, չպետք է մոռանան, որ այս դատական համակարգն է հենց եղել քրեաօլիգարխիայի այն համակարգային իշխանության սպասարկողը, և այն արատները, որոնք ձևավորվել են իշխանության կողմից, դրանք մեծապես սպասարկվել են հենց դատական այն համակարգի կողմից, որը ստեղծել են Ձեր նշած մարդիկ: Ուստի, ես կարծում եմ, որ բնական է նրանց ռեակցիան, բայց անբնական է, որ այդ մարդիկ աղճատում են իրականությունը կոնկրետ տարբեր երկրների փորձի վկայաբերումներով: Ես խորը համոզում ունեմ, որ նույնիսկ ամենահաջողվածը չպիտի Հայաստանի համար կիրառելի լինի: Մենք պիտի գնանք բացառապես ազգային, մեր ուրույն ճանապարհով, և վեթինգի՝ որպես անցումային արդարադատության այդ գործիքի գործարկումը Հայաստանում պիտի ծառայի դատական իշխանության առողջացման, ՀՀ-ի պետականության ամրապնդման կարևորագույն նպատակին: Ինչ վերաբերում է Ալբանիային, այո՛, այնտեղ վեթինգի իրականացումը կատարվել է որպես ԵՄ-ին անդամակցության պայման, և Հայաստանի առավելությունը հենց դրանում է, որ մեզ ոչ թե որևէ միջազգային կազմակերպություն կամ երկիր է պարտադրել, որպեսզի վեթինգ իրականցնենք, այլ հասարակությունն ինքը ներքևից դրել է այդպիսի պայման օրվա իշխանությունների առջև, և իշխանությունը, ըստ էության, արձագանքել է այդ պահանջին: Այս իմաստով մենք փոխառելու ոչինչ չունենք ո՛չ Քենիայի, ո՛չ Բոսնիայի, ո՛չ Ալբանիայի օրինակից: Միևնույն ժամանակ, պետք է խորապես ուսումնասիրենք բոլոր դրական և բացասական կողմերը՝ հնարավորինս դրականը ներառելով մեր վեթինգի օրենքի մեջ, բացառելով բոլոր բացասական հետևանքները, որոնք կարող են առաջանալ, և այն նպատակը, որը ես ամրագրեցի՝ ազգային վեթինգի օրակարգը, որին կհամապատասխանի ԱԺ-ի կողմից ընդունվելիք նախագիծը, նա էլ կյանքի կկոչվի:

– Քաղաքական ուժերի միջև կոնսենսուսը կարևո՞ր է, թե՞ ոչ:

– Առանց համախոհության չափազանց վտանգավոր է սկսել վեթինգի գործընթացը: Ըստ էության՝ մենք ունենք քաղաքացիական հանրույթի աջակցությունը, ունենք հանրային ամբողջական աջակցություն և ունենք մեծամասնության քաղաքական կամքը:

– Ասում եք, որ նախկինները չեն ուզում վեթինգ, ինչպե՞ս հասնել այդ դեպքում քաղաքական կոնսենսուսի:

– Նախ՝ պետք է խորհրդարանում լինի այդ համախոհությունը, որովհետև առաջին պայմանն այն է, որ վեթինգը պետք է օրենքի ուժ ստանա, և դա պետք է Ազգային ժողովում: «Լուսավոր Հայաստանը» դեռևս ամիսներ առաջ է խոսել, որ անցումային արդարադատությունը և դրա գործիք վեթինգն անհրաժեշտ են, որպեսզի մենք կարողանանք դատական իշխանության հիվանդ վիճակը կարգի բերել: Մենք մեր քայլն արել ենք և ունենք վճռականությունը, հանձնառությունը՝ մեր մասով աջակցելու այս գործընթացին՝ պայմանով, եթե մենք ևս մասնակցում ենք այն գործընթացին, որը, չգիտես ինչու, «Իմ քայլը» սկսել է միայնակ: Եվ այս պահին մենք ունենք ահռելի կատարված աշխատանք «Լուսավոր Հայաստան»-ում՝ միջազգային, տեղական փորձագետների, մասնագետների ներգրավմամբ, մեծ հաշվով՝ ունենք սկզբունքները, ունենք արդեն նախանշած հայեցակարգը և միայն դրանից հետո պետք էր սկսել այդ օրենքի մշակումը: Մինչդեռ, որքանով ես եմ տեղյակ, «Իմ քայլի» մեր գործընկերներն արդեն ձեռնամուխ են եղել օրենքի մշակմանը, որի շուրջ միայն ուզում են մեզ հրավիրել աշխատելու, և չի բացառվում, որ մենք կմասնակցենք այդ աշխատանքներին, որովհետև վստահ ենք, որ մեր պրոֆեսիոնալ մոտեցումը, դիտարկումները և կատարած աշխատանքը հաստատապես ընկալելի և ընդունելի կլինեն մեր գործընկերների կողմից: Մինչդեռ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից, կարծես, կա արդեն նախնական մերժում: Նրանք ընդդիմանում են որևէ վեթինգի տարբերակի՝ հասկանալի պատճառներով: Վեթինգի իրականացման արդյունքում որոշ բացահայտումներ կարող են լինել, և նրանց առաջնորդը կամ անդամները կարող են, այսպես կամ այնպես, քննարկման առարկա դառնալ այդ կոնտեքստում: Օրինակ՝ հարց, ինչո՞ւ են ամենահարուստ դատավորները հենց Կոտայքի մարզից: Այս հարցերի պատասխանները կարող են ինչ-որ կերպ առնչվել այս կուսակցության առանձին գործիչների, և այստեղ իրենց դիրքորոշումն ինձ համար հասկանալի և ընկալելի է: Բայց, միաժամանակ, ես հորդորում եմ, որպեսզի «Իմ քայլը» խմբակցության իմ գործընկերները ջանք ու եռանդ չխնայեն՝ նաև ԲՀԿ-ին այս գործընթացին մասնակից դարձնելու և համախոհությունն ապահովելու՝ մի պարզ պատճառով. եթե չգտնվեց այդ համախոհությունը, դա կարող է պատճառ դառնալ, որպեսզի դատավորները, որոնք չեն ցանկանա ենթարկվել վեթինգի, ուղղակի հղում կանեն այդ փաստին, որ չկա քաղաքական համախոհություն, և իրենց համար անհրաժեշտ պատուհան կունենան՝ վեթինգից խուսափելու և իրենց դուրս գնելու այդ գործընթացից:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան