«Եթե պաշտոնական Երևանը պահանջի, որ Արցախի ներկա իշխանությունը հեռանա, այն չի կարող դիմադրել». Վարուժան Ավետիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:44
Իրանը «չի վստահում» ԱՄՆ-ին․ կբանակցի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը լուրջ լինի. Արաղչի
15.05.2026 | 21:30
Դեմ ենք ԵՏՄ-ից դուրս գալուն․ երկրի վիճակն այնպես կփոխվի, որ ռիսկերը կբերեն տնտեսության փլուզում․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:18
Կրեմլամետ «Մատրյոշկայի» արշավը Փաշինյանի դեմ ավելի մասշտաբային է, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում անցկացված ընտրություններինը միասին. անդրադարձ
15.05.2026 | 21:07
Նուռնուսի ամառանոցներից մեկում հրդեհ է բռնկվել
15.05.2026 | 20:55
36 երկիր մտադիր է միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի գործով հատուկ տրիբունալի աշխատանքին
15.05.2026 | 20:35
ՌԴ-ից սպառնալիք կա՝ եթե երկաթուղու հարցով կտրուկ քայլերի դիմեք, կօգտագործեն տնտեսական լծակներ․ ՀՀ-ն դիլեմայի առաջ է․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 20:25
Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով
Բոլորը

«Սասնա Ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից Վիտալի Բալասանյանի ազատմանը՝ տեսակետ հայտնեց, որ դա արվել է պաշտոնական Երևանի պարտադրանքով։

«Եվ շատ ճիշտ է, որ կա այդպիսի պարտադրանք, և դա դրական է բնութագրում պաշտոնական Երևանին»,- ասաց Ավետիսյանը։ Փոխարենը, ըստ Ավետիսյանի, Վիտալի Բալասանյանին կատարվածը բացասական է բնորոշում. «Քանի որ այսքան բանից հետո նա չհասկացավ, որ անհրաժեշտ է չխախտել պետության միասնականությունը»։

Ըստ Ավետիսյանի՝ Վիտալի Բալասանյանը շանս չունի Արցախի նախագահ դառնալ. «Ով մեկ անգամ եղել է Արցախում, գիտի, որ նա չի կարող շանս ունենալ»։

Արցախի նախկին պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի նշանակումը ԱՀ ոստիկանապետի պաշտոնում Վարուժան Ավետիսյանը համարում է Բակո Սահակյանի դիրքերն ամրապնդելու քայլ: «Լևոն Մնացականյանն ազդեցություն ունի բանակի հրամանատարության վրա։ Լինելով այս պահին ոստիկանապետ, մինչ այդ զբաղեցրած լինելով Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության պետի պաշտոնը՝ փաստորեն, հնարավոր է, 3 ուժային բլոկներում ձևավորել է ցանցային լծակներ, որոնց օգնությամբ կարող է ուժային բլոկի ղեկավարի դերը ստանձնել»,-նշեց Ավետիսյանը՝ հավելելով. «Չեղած տեղը թագավոր խաղալու կոմեդիան շուտով ավարտվելու է։ Դինոզավրերը պետք է հասկանան, որ իրենց ժամանակաշրջանն ավարտվել է։ Ի վերջո, Ստեփանակերտը չի կարող հակադրվել Երևանին»։

Հարցին, թե վերոնշյալ փոփոխություններն ի՞նչ ազդեցություն կունենան Արցախ- Հայաստան վերնախավերի միջև լարվածությունը թուլացնելու հարցում, «Սասնա Ծռեր» կուսակցության ներկայացուցիչը պատասխանեց. «Եթե պաշտոնական Երևանից պահանջ ներկայացվի, որ նրանք բոլորը պետք է հեռանան, նրանք կհեռանան, որովհետև չեն կարող դիմադրել։ Գետնի վրա իրենք ոչ մի հենարան չունեն։ Եթե փորձեն ջղաձգվել, տեղում ժողովուրդն իրենց տեղը ցույց կտա»։

Մյուս կողմից, ըստ Ավետիսյանի, եթե պաշտոնական Երևանն «ինքնախաբեության մեջ է հայտնվել» և փորձում է ցույց տալ, որ այնտեղ Երևանի երաշխիքով կարող են տեղի ունենալ ազատ, արդար ընտրություններ, ապա այդպիսի բան հնարավոր չէ:

«Նրանք մինչև վերջ դիմադրելու են։ Նրանք տիրապետում են վարչական, ֆինանսական լծակների, որոնցով կախվածության մեջ են պահում քաղաքացիների ջախջախիչ մեծամասնությանը, և իրենց լծակներին տիրապետելու դեպքում կարող են տոտալ կերպով կեղծել ընտրությունները և տալ կեղծ պատկեր»,- համոզմունք հայտնեց Վարուժան Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ ընտրություններով հնարավոր չէ Արցախում որևէ փոփոխության հասնել. «Քրեաօլիգարխիկ կլանի որևէ ներկայացուցիչ կբազմի գահին և նրա կուսակցություն կգրավի ԱԺ-ն»:

Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը քննող դատարանի բակում այսօր բախում է տեղի ունեցել Քոչարյանի կողմնակիցների ու «Սասնա Ծռերի» անդամների միջև։ Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ այդ ակցիան կուսակցությունը չի կազմակերպել։ «Մենք ազատություն ենք տալիս մեր անդամներին և աջակիցներին, եթե դա չի հակասում կուսակցության պաշտոնական դիրքորոշմանը»,- ասաց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մարինե Խառատյան