ԲՀԿ-ի կողմից ռեսուրսի կիրառման հիմքեր չունեմ․ Աբովյանում ՔՊ-ի պարտված թեկնածու Գրիգոր Գուլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.09.2026 | 23:08
31 տեսախցիկ, 48 նոր ավտոմեքենա և ուսումնաարտադրական կենտրոններ․ Սրբուհի Գալյանը ներկայացրել է բարեփոխումները
02.09.2026 | 22:49
Հարսանիքի ժամանակ տունը թալանել են․ բացահայտվել է բնակարանային 6 գողություն
02.09.2026 | 22:36
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ մանրամասներ
02.09.2026 | 22:20
5 մարդու կյանք խլած վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
02.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.09.2026 | 21:43
Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
02.09.2026 | 21:30
ՌԴ-ի ռազմաբազան հեռացնելը ՀՀ-ին կանգնեցնելու է անվտանգային նոր սպառնալիքների առաջ․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 21:14
«Օրենք ընդունեցինք, որ հանրաքվե չանենք». Պուտինը չկարողացա՞վ համոզել Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 21:00
«Սիմուլյանտություն», թե՞ առողջական լուրջ խնդիր․ Խաչատրյանը, ըստ փաստաբանի, ավելի քան 24 ժամ չի սնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:45
Դժվար է հավատալ, որ ՌԴ-ն պատրաստ է հեշտությամբ դուրս բերել իր ռազմաբազան․ Բենիամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:27
Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:22
ՀՀ-ն ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ
02.09.2026 | 20:09
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են ՔԿՀ, առանձնազրույց ունեցել Գագիկ Խաչատրյանի հետ
02.09.2026 | 19:43
Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում
02.09.2026 | 19:30
Մահացու չե՛ն ՌԴ-ի պատժամիջոցները․ ԵՄ-ի խորհուրդը հավանություն տվեց՝ ազատականացնում է ՀՀ-ից արտահանման շուրջ 80%-ը․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցն է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի քաղաքապետի նախկին թեկնածու Գրիգոր Գուլյանը։

-Պարո՛ն Գուլյան, Աբովյանի քաղաքապետի ընտրություններն այևս անցյալում են և չնայած նրան, որ Դուք իշխող ուժի` «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն էիք, այնուամենայնիվ, Ձեզ չհաջողվեց ընտրություններում հաղթանակ տանել։

-Աբովյան համայնքի ընտրությունների նախնական արդյունքներով փոքր թվային տարբերությամբ՝ 395 քվեով, պարտվեցինք, իսկ թե ինչու, դրա պատճառների մասին, կարծում եմ, վաղ է մեկնաբանություն անելը։ Ամեն դեպքում՝ քաղաքացիներն են իրենց ձայնի տերը, մասնակցել են ընտրություններին և, իմ տեսանկյունից, այս ընտրությունները նախորդներից առանձնանում են նրանով, որ հավասար պայքար էր գնում, և դա ցույց է տալիս նաև քվեների արդյունքը։

-Կոտայքի մարզպետը նշում  է, որ Վահագն Գևորգյանի օգտին աշխատել է ԲՀԿ-ն իր ռեսուրսներով։ 

-Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորները և խմբակցության այլ ներկայացուցիչներ Աբովյանում էին գտնվում և դա Վահագն Գևորգյանի համար էր։ Իսկ ինչ վերաբերում է նրանց կողմից ռեսուրսների կիրառմանը, ապա պետք է ասեմ, որ ես խոսում եմ միայն փաստերով, և դա ասելու հիմքեր չունեմ։

Բայց այնպես չէ, որ Դուք միայնակ էիք պայքարում հաղթանակի համարՁեր հաղթանակին լծվել էր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, նա արձակուրդ էր վերցրել և ակտիվորեն մասնակցում էր քարոզարշավին, երկրի վարչապետն իր սատարումը ևս Ձեզ հայտնեց՝ քայլարշավ իրականացնելով Աբովյանում։

-Ես, ի տարբերություն ինքնաառաջադրված Վահագն Գևորգյանի, առաջադրվել էի կուսակցության կողմից և հետևաբար, կուսակցության իմ ընկերներն ինձ աջակցելու իրավունք ունեին, նրանք իմ կողքին էին, որևէ վարչական ռեսուրս չի կիրառվել, մարզպետն էլ իմ կողքին է եղել արձակուրդում գտնվելու ժամանակաշրջանում։

– Կիսո՞ւմ եք հնչող քննադատությունները, որ քարոզարշավն ի սկզբանե սխալ տարվեց, շեշտը դրվեց ոչ թե ծրագրերի, այլ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի և գործող քաղաքապետի միջև անձնավորված լարվածության վրա, ինչի արդյունքում էլ Դուք պարտվեցիք։

-Չեմ կարծում, որ ես ստվերում եմ մնացել։

-Վահագն Գևորգյանը Ձեզ խորհուրդ էր տվել բակային հանդիպումների ժամանակ բարձրախոսը վերցնել և ելույթներ ունենալ։ 

-Նրան էլ ես խորհուրդ եմ տվել մասնակցել իմ բակային հանդիպումներին և տեսնել, թե բարձրախոսն ում ձեռքին է լինում և ով է խոսում։ Ես արդեն ասել եմ, որ իմ թիմն իր ասելիքն ուներ և ցանկացած կուսակից ընկեր խոսել է բակային հանդիպումների ժամանակ, քանի որ ես կուսակցության կողմից առաջադրված թեկնածու էի։

-Ռոմանոս Պետրոսյանը չի՞ վերազանցել իր լիազորությունները ընտրատեղամասեր այցելելով ու հանձնաժողովի նախագահին հրահանգներ տալով։

-Նա իր ընտրատեղամասում ընտրություն է կատարել, այնուհետև այդ ընտրատեղամասում արձանագրվել է միջադեպ՝ ցուցակների հետ կապված, զուգադիպություն է, թե՝ ոչ, չեմ կարող ասել, բայց այդ դեպքն արձանագրվել է հենց այդ պահին։

-Քննչական կոմիտեի ղեկավարն այսօր ասաց, որ Աբովյանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարի մեքենան և տան մի հատվածն այրելու դեպքով քրեական գործ է հարուցվել, որպես վկա հարցաքննվել է մոտ 20 մարդ, կասկածյալներ չկան, իսկ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն էլ ասաց սարքած գործ էր։

-Այս դեպքի հետ կապված կարող եմ ասել, որ դեպքը եղել է ընտրություններից մեկ օր առաջ իմ ենթաշտաբերից մեկի ղեկավարի հետ կապված, դեպքի հետ կապված հանգամանքներով իրավապահ մարմիններն են զբաղվում, և դա իրենց գործն է։

-Վարչապետ Փաշինյանն այսօր ասաց, որ Աբովյանում հաղթել է ժողովրդավարությունը․ համամի՞տ եք և արդյոք շնորհավորել եք հաղթած թեկնածուին։

-Կիսում եմ վարչապետի հայտարարությունը, իսկ թեկնածուին փորձել եմ շնորհավորել, հեռախոսն անջատված էր։ Նրան շնորհավորելու խնդիր չկա, անձնավորված խնդիր ևս չկա, սա քաղաքական պայքար էր և իմ շնորհավորանքի հետ մեկտեղ ես կառաջարկեի, որ բոլորս գործենք ի շահ համայնքի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան