Ութ մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Մեքսիկայի ափերի մոտ. հայտարարվել է ցունամիի վտանգ
Քաղաքականություն
08.09.2017 | 10:46Ութ մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է արձանագրվել Մեքսիկայի ափերի մոտ՝ տեղի ժամանակով ժամը՝ 07:49-ին. նշում է ria.ru-ն:
Էպիկենտրոնը եղել է Տրես Պիկոս բնակավայրից 119 կմ դեպի հարավ-արևմուտք: Զոհերի կամ փլուզումների մասին տեղեկություն դեռևս չկա:
Բացի այդ, խաղաղօվկիանոսյան կենտրոնը նախազգուշացրել է հզոր երկրաշարժից հետո ցունամիի առաջացման վտանգի մասին:
«Նախնական տվյալների համաձայն՝ ցունամիի առաջացման պոտենցիալ հավանականություն կա»,- ասվում է կենտրոնի տարածած հայտարարությունում:
Սեյսմոլոգների կարծիքով՝ 3 ժամվա ընթացքում ցունամիներ կարող են առաջանալ Մեքսիկայի, Գվատեմալայի, Սալվադորի, Կոստա Ռիկայի, Նիկարագուայի, Պանամայի, Հոնդուրասի ու Էկվադորի ափերի մոտ: