Հարություն Խաչատրյանն այլևս «Ոսկե ծիրանի» տնօրենը չէ
Մշակույթ
07.09.2017 | 12:13Տեղեկացնում ենք, որ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը նոր ֆիլմաշարի նկարահանման աշխատանքների ծանրաբեռնվածության առիթով և իր դիմումի համաձայն ազատվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենի պաշտոնից. այս մասին տեղեկացնում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Փառատոնի հիմնադիր խորհրդի որոշմամբ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն է նշանակվել փառատոնի գեղարվեստական տնօրեն, կինոգետ Սուսաննա Հարությունյանը: