Ինչո՞ւ էին ՀՅԴ-ական երիտասարդները հանդիպում պահանջում Լիլիթ Մակունցի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 17:23
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 17:15
Ղրղզստանը հարևան երկրներից վառելիք է խնդրում․ երկիրը բենզինի 90%-ը ստանում է Ռուսաստանից
02.07.2026 | 17:07
Արմեն Գրիգորյանը Եվրահանձնաժողովի խորհրդականի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման հարցերը
02.07.2026 | 16:56
Ինչ-որ մի տեղում բեռնատարները կանգնել են նաև լեզվական խնդիրների պատճառով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:44
Զրկված վարորդները հուլիսի 6-ից կարող են դիմել նոր վկայականները վերցնելու համար. նախարարը մանրամասներ ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:32
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում գնդապետ Էդիկ Մալոյանի ձերբակալությունից
02.07.2026 | 16:20
Կալլասը խոստանում է ԵՄ նոր պատժամիջոցներ ՌԴ-ի նկատմամբ՝ Կիևին ռուսական հարվածներից հետո
02.07.2026 | 16:12
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
02.07.2026 | 16:11
1915թ․ իրադարձությունների հետ կապված Իսրայելի քաղաքական որոշումը ոչ այլ ինչ է, քան սեփական հանցագործությունները թաքցնելու փորձ․ Թուրքիայի ՊՆ
02.07.2026 | 16:05
Կալանավորը հացադուլի 51-րդ օրը դադարեցրել է այն․ նրա խափանման միջոց կալանքը փոխվել է
02.07.2026 | 16:03
Ելույթների համար գրանցվել են մարդիկ, որոնց երեխաները ընդհանրապես ՀՀ քաղաքացիներ չեն․ Ալխաս Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 15:55
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2295-ի․ հումանիտար ճգնաժամը խորանում է
02.07.2026 | 15:47
ՌԴ-ում եմ ապրել ու աշխատել․ իմ նմաններին արգելելու եք ընտրել․ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:39
Եվրոպա գնացող ՔՊ-ի մտքով ո՞նց է անցել այս կարգավորումը, որից աշխարհը հրաժարվում է․ Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության անդամներն այսօր «Համահարթեցում չի լինելու» պաստառներով ու վանկարկումներով Ազգային ժողովի դարպասների մոտ հերթական ակցիան իրականացրին։

Նախաձեռնության անդամների պահանջն անփոփոխ է՝ ամեն ինչ անել, որպեսզի չեղարկվի Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթում տեղ գտած` եկամտային հարկի համահարթ սկզբունքը, այսինքն՝ բոլորին նույն դրույքաչափով հարկելը։

Ակցիայի մասնակիցները պահանջեցին խորհրդարանական «Իմ քայլը» մեծամասնության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ հանդիպում: Լիլիթ Մակունցը լսեց նրանց, ասաց՝ կծանոթանա նամակի բովանդակությանը։

«Հուսով եմ` կառուցողական քննարկում կունենանք, ու բոլոր հարցերը կքննարկվեն։ Իսկ ձեր՝ այստեղ իրականացվող ակցիայի մասով ոչինչ ասել չեմ կարող, դա ձեր իրավունքն է»,- ասաց Մակունցը:

Դաշնակցական երիտասարդները բողոքի ակցիան եզրափակեցին՝ ԱԺ դարպասների դիմաց հագուստ թողնելով, որը խորհրդանշում է սովորական քաղաքացիների առօրյան։ «Այնպես չլինի, որ մեր պատգամավորները կտրվեն իրականությունից՝ չտեսնելով, թե ինչպիսին է մարդկանց սոցիալական վիճակը»,- նշեցին նրանք:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան