«Մշակութային վերածնունդ» փառատոնին կներկայացվի Հայաստանի մարզերի և Արցախի մշակույթը

Լուրեր

15.10.2026 | 12:34
Խնդիր եմ դրել՝ մինչև 2031թ․ վավերացնել խաղաղության պայմանագիրը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:26
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին․ դպրոցներ ու մանկապարտեզներ են փակվել
15.10.2026 | 12:21
Պետք չի ջղայնացնել. Փաշինյանը խոսեց Աջափնյակում կրպակների քանդման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:13
Բայրամովը Չինաստանի ԱԳ նախարարի հետ ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացն է քննարկել
15.10.2026 | 12:12
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 12:00
ՀԷՑ-ը դառնում է պետական, կառավարման ենք հանձնելու թոփ ընկերության, չենք մասնավորեցնելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:55
Չեմ զարմանա` մի օր էլ ասեն՝ Ղարաբաղից տեղափոխված. Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:49
Փաշինյանն ասաց` Ալիևը խաղաղության մրցանակի է արժանի, մոռացավ ասել՝ ցեղասպանություն իրականացրած Ալիևը․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:38
Հեռացնել չեք կարող. ընդհարում` ոստիկանի և ակցիայի մասնակիցների միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:34
Ուկրաինային ռուսական զանգվածային հարվածների հետևանքով 5 մարդ զոհվել է, վիրավորներ կան
15.10.2026 | 11:24
Հորդառատ անձրևներն աննախադեպ ջրհեղեղներ են առաջացրել Ստամբուլում․ 2 մարդ է զոհվել, դպրոցները փակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
15.10.2026 | 10:30
15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը
Բոլորը

«Նովոստի Արմենիա» մամուլի սրահում սեպտեմբերի 5-ին տեղի է ունեցել «Մշակութային վերածնունդ» խորագրով արվեստների և արհեստների համահայկական փառատոնին նվիրված ասուլիս:

Ասուլիսի բանախոսներն էին՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդումների նախարարության Զբոսաշրջության պետական կոﬕտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, Մշակույթի և տուրիզմի պրոպագանդման հիմնադրամի նախագահ Մարիամ Մինասյանը։

Ասուլիսի ընթացքում ներկայացվել են փառատոնի նպատակները, մասնակցության պայմանները և օրակարգը։

«Փառատոնները նպաստում են երկրի պետական քաղաքականության ﬕ շարք խնդիրների լուծմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը: Դրանք զբոսաշրջիկների ուշադրությունը հրավիրում են դեպի գյուղական համայնքներ, ապահովում են տնտեսական ակտիվություն, հնարավորություն են տալիս համայնքներին ներկայացնելու իրենց կարողությունը` բացելով տնտեսական նոր հնարավորություններ», – իր խոսքում նշել է Մեխակ Ապրեսյանը։

Փառատոնի շրջանակներում ցուցադրվելու են գորգարվեստի բացառիկ, նույնիսկ թանգարանային նմուշներ, դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններ` կավագործության, խեցեգործության, դարբնագործության, փայտագործության, ազգային խոհանոցի նմուշներ:

«Ներկայացվելու է ՀՀ մարզերի և Արցախի մշակույթը՝ երգ, պար, ազգային նվագարաններ, ինչպես նաև տարածաշրջանի զբոսաշրջային ներուժը: Նպատակային և գործնական աջակցություն է ցուցաբերվում նաև նշված բնագավառներում ստեղծագործող հայրենադարձներին՝ այդպիսով նրանց հնարավորություն ընձեռելով ցուցադրելու իրենց աշխատանքները, ճանաչելի դառնալու, գնահատվելու, ունենալու փորձի փոխանակման նոր միջավայր և վաճառելու իրենց աշխատանքները», – փառատոնի ծրագիրը ներկայացրել է Մշակույթի և տուրիզմի պրոպագանդման հիմնադրամի նախագահ Մարիամ Մինասյանը և հավելել, որ փառատոնին առանձնակի ձև ու բովանդակություն կհաղորդի դեֆիլեն՝ ազգային տարազների նոր ու ժամանակակից լուծումներով հանդերձանքների, աքսեսուարների ցուցադրումը։

Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանն իր հերթին նկատել է, որ նախկինում Դիլիջանը` որպես զբոսաշրջային քաղաք, ակտիվության հատուկ շրջաններ ուներ, բայց նման փառատոնների շնորհիվ այն աշխուժացել է, և զբոսաշրջային սեզոնը երակարաձգվել է։

Փառատոնի ընթացքում Հայաստանի բոլոր մարզերին և Արցախին հատկացված առանձին տաղավարները հնարավորություն կտան նաև տեխնիկապես /համակարգիչների, ցուցապաստառների և այլ միջոցներով/ ներկայացնելու տեղի զբոսաշրջային գրավչություններն ու ենթակառուցվածքները։

Հիշեցնենք, որ «ՄԵԴԻԱ ՕՆԻՔՍ»> ընկերությունը, Մշակույթի և տուրիզմի պրոպագանդման հիմնադրամը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի աջակցությամբ, սեպտեմբերի 9-ին Դիլիջան քաղաքում կանցկացնի «Մշակութային վերածնունդ» արվեստների և արհեստների hամահայկական փառատոնը։

Փառատոնի գործընկերներն են՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման, ՀՀ մշակույթի, ՀՀ սփյուռքի նախարարությունները, Արցախի Հանրապետության էկոնոմիկայի, ԱՀ մշակույթի նախարարությունները և Դիլիջանի քաղաքապետարանը։