Ինչո՞ւ ԲԴԽ-ն Փաշինյանի ելույթից հետո պաշտոնական հայտարարություն չտարածեց

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդն այդպես էլ հայտարարությամբ հանդես չեկավ և հասարակությանը պարզ չդարձավ, թե այդ կառույցն ինչ դիրքորոշում ունի վարչապետի հայտարարած «Հանուն անկախ դատարանի» քայլերի մասին։

Վարչապետի՝ դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակալու կոչից հետո Բարձրագույն դատական խորհուրդը հրավիրել էր արտահերթ նիստ, որում քննարկվել էր դատարանների շուրջ ստեղծված իրավիճակը:

Խորհուրդը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետի մոտ նշանակված խորհրդակցությանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահը կմասնակցի, իսկ դրանից հետո ԲԴԽ-ն ստեղծված իրավիճակի առնչությամբ ամբողջական դիրքորոշում կարտահայտի։

Վարչապետի մոտ մայիսի 20-ին կայացած խորհրդակցությանը ո՛չ Գագիկ Հարությունյանը մասնակցեց, ո՛չ ԲԴԽ-ն նիստ արեց ու ո՛չ էլ դիրքորոշում արտահայտեց ստեղծված իրավիճակի մասին։

Factor.am-ի հետ զրույցում ՀՀ դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը նշեց, որ տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը չի կարողացել ներկա լինել վարչապետի մոտ կայացած խորհրդակցությանը։

«ԲԴԽ շենքի մուտքի արգելափակման պատճառով Գագիկ Հարությունյանը հնարավորություն չունեցավ ներկա գտնվել վարչապետի մոտ կայացած խորհրդակցությանը, ինչով պայմանավորված էլ որևէ հայտարարություն ԲԴԽ-ն չտարածեց։ Իհարկե, ԲԴԽ պաշտոնական դիրքորոշումը հայտարարության տեսքով չեղավ, սակայն ԲԴԽ-ի դիրքորոշումը ստեղծված իրավիճակի վերաբերյալ Գագիկ Հարությունյանը ներկայացրեց կայքերից մեկին տված հարցազրույցում»,- ասաց Խաչատրյանը։

Իսկ Գագիկ Հարությունյանը Armenpress-ին ասել էր, որ երկրում դատական իշխանության որակական բարեփոխումները վաղուց օրակարգային խնդիր են, նա չէր բացառել վարչապետի ասած վիրահատական միջամտությունը․ «Վիրահատական մոտեցման ընտրությունը նույնպես պետք է լինի սահմանադրական, չհանգեցնի մարդկանց իրավունքների ոտնահարման, չունենա ավերիչ հետևանքներ և ծառայի իրավունքի գերակայության հաստատմանը»։

Նշենք, որ վարչապետը իր ելույթում ասել էր, որ բոլոր այն դատավորները, որոնք իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան՝ այդպիսով կարևոր ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին:

ԲԴԽ-ից Factor.am-ին հայտնեցին, որ երկրորդ օրվա դրությամբ, որևէ դատավոր դիմում չի գրել, իսկ ինքը՝ Գագիկ Հարությունյանը իր հրաժարականի մասին Factor.am-ի հարցը թողեց անպատասխան:

Լիլիթ Շաբոյան