Միգուցե դատարանները Մարտի 1-ի գործը փորձում են կոծկե՞լ ԱԱԾ-ից կորած «պապկաների» պատճառով․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
Բոլորը

«Եթե Ազգային անվտանգության ծառայությունում պապկաներ են կորում և մինչև հիմա որևէ մեկը դրա համար պատասխանատվություն չի կրում, դա նշանակում է, որ այդ ծառայությունը ոչ մի գործառույթ իրականացնելու պիտանի չէ, իսկ եթե բացահայտված է, թե ով է դրա համար պատասխանատու, այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ այդ մասին չեն ասում»,- այս մասին այսօր  «Ազգային անվտանգության ծառայության դերն ու նշանակությունը. ի նպաստ ո՞ւմ է օգտագործվում վարչական ռեսուրսը» թեմայով քննարկման ժամանակ ասաց  «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ Հովսեփ Խուրշուդյանը:

«ԱԱԾ-ն փակ կառույց է, որտեղ ամեն բաժնի համար կա պատասխանատու, հետևաբար, եթե պապկա է կորում, ապա հստակ գիտեն՝ ով է դրա համար պատասխանատու,  նրան պետք է տանեն քննչական մարմին և հասկանան, թե ում հրահանգով է դա տեղի ունեցել։ Չէ՞ որ այդ պապկաները վերաբերում են նաև հանցագործներին․ եթե դրանք վերաբերում են ընդդիմության և բիզնեսմենների կոմպրոմատներին, ապա պետք է հասկանալ, թե ուր են գնացել։ Իսկ միգուցե հիմա, երբ դատարանները ապօրինի վճիռներով, նույն Մարտի 1-ը փորձում են կոծկել, այդ նույն պապկաների ազդեցության տակ են անում․ ո՞վ պետք է հետաքննի և պարզի, որ մենք հասկանանք»,- ասաց  Խուրշուդյանը։

Վերջինիս դիտարկմանն արձագանքեց քննարկման մասնակից «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ նշելով․ «Որքան հասկանում եմ՝ կորած պապկաներում ոչ միայն փաստաթղթեր են եղել, այլ նաև տարբեր ֆորմատներով տեսանյութերի կրիչներ»։

Մանրամասները՝ տեսանյութում։