«Իմ քայլը» խմբակցությունը դեմ է ԼՀԿ-ի՝ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկին. այլ տարբերակ են առաջարկում

Լուրեր

09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Պուտինին ծննդյան օրվա առթիվ հրապարակային շնորհավորել են առնվազն 15 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
Բոլորը

Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ արտահերթ նիստ անելու առաջարկին «Իմ քայլը» խմբակցությունում դեմ են:

Factor.am-ին հայտնի դարձավ, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն ու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ Մակունցը հայտնել է իրենց դիրքորոշումը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը Factor.am-ի հետ զրույցում չհերքեց, որ Մակունցի հետ քննարկում է եղել: Միաժամանակ նա չհերքեց նաև մեր այն տեղեկությունը, որ իշխանական խմբակցությունում դեմ են: Գորգիսյանն ասաց այլ տարբերակ է առաջարկվել, բայց չմանրամասնեց, թե ինչի մասին է խոսքը:

Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ է 33 պատգամավորի ստորագրություն: Եթե ընդդիմադիր խմբակցությունների՝ ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի պատգամավորները կողմ լինեն, ապա նիստը կհրավիրվի:

ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ խմբակցությունում ԼՀԿ-ի առաջարկը դեռ չեն քննարկել:

Հիշեցնենք, որ ԼՀ խմբակցությունն առաջարկում է արտահերթ նիստ հրավիրվելու դեպքում քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրադրությունը և դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը։

Նարեկ Կիրակոսյան