Պատանի հանդիսատեսի թատրոնի անձնակազմին է ներկայացվել նոր գեղարվեստական ղեկավարը

Լուրեր

15.10.2026 | 12:00
ՀԷՑ-ը դառնում է պետական, կառավարման ենք հանձնելու թոփ ընկերության, չենք մասնավորեցնելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:55
Չեմ զարմանա` մի օր էլ ասեն՝ Ղարաբաղից տեղափոխված. Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:49
Փաշինյանն ասաց` Ալիևը խաղաղության մրցանակի է արժանի, մոռացավ ասել՝ ցեղասպանություն իրականացրած Ալիևը․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:38
Հեռացնել չեք կարող. ընդհարում` ոստիկանի և ակցիայի մասնակիցների միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:34
Ուկրաինային ռուսական զանգվածային հարվածների հետևանքով 5 մարդ զոհվել է, վիրավորներ կան
15.10.2026 | 11:24
Հորդառատ անձրևներն աննախադեպ ջրհեղեղներ են առաջացրել Ստամբուլում․ 2 մարդ է զոհվել, դպրոցները փակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
15.10.2026 | 10:30
15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը
15.10.2026 | 10:19
Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց՝ COP17-ի նախաշեմին. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:14
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը Հայաստան մեկնարկել է
15.10.2026 | 10:09
Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի նախագահին․ ռազմավարական հարաբերությունների խորացումն է քննարկվել
15.10.2026 | 10:00
Zeyro-ի մեծ վերադարձը․ Խաղի նոր կանոններ՝ անկախ, անխափան և ավելի հզոր
15.10.2026 | 09:45
ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կառավարությունում է․ օտարման գործընթացի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է
Բոլորը

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը քաղաքապետարանի պատանի հանդիսատեսի թատրոնի անձնակազմին է ներկայացրել նոր գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանին:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Շնորհակալություն հայտնելով թատրոնի արդեն նախկին գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանին՝ Արամ Սուքիասյանը ստեղծագործական նորանոր հաջողություններ է մաղթել վերջինիս՝  համոզմունք հայտնելով, որ Դավիթ Հարությունյանը, պահպանելով թատրոնի կյանքի ընթացքում ձևավորված ավանդույթները, իր ձեռագրով ու ոճով նոր շունչ կհաղորդի թատրոնին:

«Երևանի քաղաքապետի անունից շնորհավորում եմ պատանի հանդիսատեսի թատրոնի անձնակազմին և նոր գեղարվեստական ղեկավարին: Հաշվի առնելով Դավիթ Հարությունյանի տարիների փորձառությունն այս թատրոնում, ինչպես նաև նրա բեմադրությունների արձագանքը, թատրոնի տնօրինության հետ մենք համարձակ քայլի ենք գնացել՝ պատասխանատու այս գործը, առայժմ մեկ տարի ժամկետով, հանձնելով Դավիթ Հարությունյանին: Վստահ եմ, որ թատրոնը շարունակելու է իր հաղթարշավը՝ նոր ոճով և նոր ներկայացումներով»,-ընդգծել է Արամ Սուքիասյանը:

Դավիթ Հարությունյանը շնորհակալություն հայտնելով թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնն իրեն վստահելու համար՝ նշել է, որ կփորձի անել հնարավորը թատրոնի կյանքում դրական փոփոխություններ արձանագրելու համար:

Թատրոնի անձնակազմը շնորհակալություն է հայտնել Հակոբ Ղազանչյանին շուրջ 2 տասնամյակի համատեղ աշխատանքի համար և ողջունել նոր ղեկավարին:

Հակոբ Ղազանչյանն իր հերթին ընդգծել է, որ թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը թողնելու իր որոշումը պայմանավորված է արտերկրում նոր բեմադրություն ներկայացնելու և գործնական այլ առաջարկների հետ, որոնք ժամանակային առումով անհամատեղելի կլինեին թատրոնում իր աշխատանքի հետ: