Պետական համակարգում բաջանաղներ չկան. Փաշինյանը 100 % կատարած խոստումներն է թվարկում

Լուրեր

06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 19-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանեց օգտատերերի հարցերին:

Սակայն նախքան դրանց անդրադառնալը խոսեց Կառավարության տված խոստումների և դրանց կատարման ընթացքի մասին:

«2018 թվականի ապրիլի 8-ին հայտարարել եմ, որ կառավարման միջին օղակներում կան մարդիկ, որոնք լուրջ պոտենցիալ ունեն և մենք չենք գալիս կադրային ջարդ անելու. կա քաղաքացիական ծառայության մասին օրենք և մենք ամեն ինչ անելու ենք, որ ամեն մի իշխանություն չգա ու իր բաջանաղին չմտցնի պետական կառավարման համակարգ: Հիմա հարց՝ այս խոստումը կատարվե՞լ է, այո՛, լիարժեք 100  տոկոսով  կատարվել է»,-ասաց  Փաշինյանը՝ նշելով, որ պետական համակարգի աշխատողների 97 տոկոսը նույն մարդիկ են և սա շատ դեպքերում Կառավարության համար դառնում է խնդիր, որովհետև հաճախ դրա համար քննադատվում են:

Անդրադառնալով մենաշնորհների դեմ պայքարի վերաբերյալ իր  տված խոստումներին՝ հիշեցրեց, որ արդեն իսկ թվեր է հրապարակել է թե շաքարավազի,  բանանի, բենզինի շուկայում մենաշնորհային դիրք գրավող ընկերությունների դերն ինչպես է կտրուկ նվազել:

«Կատարվե՞լ է մեր խոստումը, որ նոր Կառավարարությունում օլիգարխներ չեն լինելու, իհարկե՛, 100 տոկոսով կատարվել է»,-ասաց նա:

Այնուհետև վարչապետ Փաշինյանը հիշեցրեց  նաև իր տված խոստումները ՀԱՊԿ անդամ մնալու, աշխարհաքաղաքական կտրուկ շրջադարձեր երկրում չունենալու, քաղաքական բանտարկյալներ ունեցող երկրի տիտղոսից ազատվելու մասին և հավելեց.

«Այդ խոստումները նույնպես 100 տոկոսով կատարվել են»: