«Հնչյուն և լռություն. երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում» խորագրով ցուցադրությունը կամփոփվի գրքի շնորհանդեսով

Լուրեր

15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
15.10.2026 | 19:43
Ալիևն ու Տոկաևը բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխային կապուղին
15.10.2026 | 19:30
Ինչպես է Փաշինյանը պատկերացնում Արծվաշենի «տեղափոխությունը». նոր առաջարկ անկլավների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈւԹ
15.10.2026 | 19:16
Վահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիին
15.10.2026 | 19:00
Ադրբեջանի և Թուրքիայի միջև առճակատման մեծ ներուժ կա․ հիջաբի արգելումը բացահայտեց խորքային տարաձայնություններ․ Նելլի Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:45
Գևորգ Փարսյանը երրորդ անգամ կպայքարի Կապանի համայնքապետի պաշտոնի համար
15.10.2026 | 18:32
Պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները ժամանում են ՄՀՀ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ս. թ. օգոստոսի 29-ին, ժամը 17։00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում (հասցե` Արշակունյաց 28) կավարտվի «Հնչյուն և լռություն. երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում» ժամանակավոր ցուցադրությունը, որի շրջանակում տեղի կունենա գիտական հոդվածների ժողովածուի և ցուցադրության պատկերագրքի շնորհանդեսը։

Ժողովածուն պարունակում է ցուցանմուշների պատկերագիրքը և գիտական հոդվածներ, որտեղ քննարկվում են հայ երաժշտության պատմության մեջ երաժշտին և նվագարաններին առնչվող հիմնախնդիրներ՝ ըստ հնագիտական, մատենագիտական, լեզվաբանական, արվեստաբանական, ազգագրական, մշակութաբանական և այլ աղբյուրների։ Ժողովածուն անդրադառնում է նվագարանների ստեղծման և զարգացման պատմությանը, կենցաղավարմանը, գործառույթներին, մշակութաբանական համատեքստին, լուսաբանում է երաժշտի ու վարպետի դերը պատմության հոլովույթում։

Միջոցառման ընթացքում ելույթ կունենա «KARTASH» duo-ն (Նորայր և Գրիգոր Քարտաշյաններ):

Հիշեցնենք, որ «Հնչյուն և լռություն. երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվել էր ապրիլի 7-ին:

Ցուցադրությանն իրենց նպաստն էին բերել ՀՀ մշակույթի նախարարությունը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Հայաստանի պատմության թանգարանը, «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանը, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը, Էջմիածնի պատմա-ազգագրական թանգարանը, Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ Վանքի Մատենադարանը և այլ մշակութային կազմակերպություններ: