Ուղեբեռի սարքով անցնող քաղաքացուն նկարահանելու համար Բագրատաշենի անցակետի աշխատակիցն ազատվել է աշխատանքից

Լուրեր

09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Բոլորը

Բագրատաշենի մաքսային կետի աշխատակիցը, որը նկարահանել ու տարածել էր ուղեբեռի հետ միասին ուղեբեռի համար նախատեսված սարքով անցնող քաղաքացուն, աշխատանքից ազատվելու դիմում է գրել: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրին ՊԵԿ լրատվական ծառայությունից:

«ՊԵԿ նախագահը հանձնարարել էր ծառայողական քննություն անցկացնել դեպքի մանրամասները ուսումնասիրելու համար։ Այդ ընթացքում տեսանկարահանման հեղինակ հանդիսացող ՊԵԿ աշխատակիցը ինքնակամ ազատման դիմում է ներկայացրել, որն էլ բավարարվել է։ Ծառայողական քննությունը կասեցվել է։ Դեպքը տեղի է ունեցել Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում»,- ասացին ՊԵԿ լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք, որ մի քանի օր է՝ ֆեյսբուք սոցիալական ցանցում և լրատվամիջոցներում՝ անգամ ռուսական, պտտվում է մի հոլովակ, որտեղ երևում է, թե ինչպես է սահմանային անցակետում քաղաքացին ուղեբեռի հետ միասին անցնում ուղեբեռի համար նախատեսված սարքով: Դեպքը տեղի է ունեցել Բագրատաշենի անցակետում: Այստեղ ուշագրավն այն է, որ անցակետի աշխատակիցները հեռախոսի միջոցով վերատեսանկարահանել են անցակետի տեսախցիկների ֆիքսած այդ դրվագը և տարածել համացանցում: Աշխատակիցների տեսանկարահանումն ավարտվում է նրանց ոչ հարգալից ծիծաղի ձայներով:

Նարեկ Կիրակոսյան