«Ադրբեջանը պետք է իմանա, որ մենք խաղաղությունը պարտադրելու գործիքը ունենք»․ ԱԺ պատգամավորները՝ պատերազմի այլընտրանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
19.10.2026 | 20:13
«ՖԼԵՇ»-ը կենթարկվի վարչական պատասխանատվության․ նախատեսվում է շուրջ 28 մլն դրամի տուգանք
19.10.2026 | 20:00
ԱՄՆ-ի հզոր ընկերություններ պատրաստ են ՀՀ-ում ներդրումներ անել․ չեն անի, եթե ՌԴ-ի հետ ատոմակայան կառուցվի․ դա ռիսկ է․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 19:51
ՀՖՖ 29 անդամ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել
19.10.2026 | 19:40
«Անցյալ կատարյալ»-ը հեռավոր երազանքների ցանկից՝ իրականություն․ լրագրող Միլենա Խաչիկյանը գիրք է հրատարակել
19.10.2026 | 19:30
Քաոս, պարետային ժամ․ ինչ է կատարվում Ֆրանսիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 19:21
Թուրքիան Թրամփի գործարքի շրջանակում ռուսական դիզելային վառելիք կստանա
19.10.2026 | 19:14
Քաղաքացու տանը կարմիրգրքյան բեզոարյան այծեր են հայտնաբերվել․ նա պնդել է՝ նվեր է ստացել
19.10.2026 | 19:00
Հարձակում Փաշինյանի աշխատակազմի, ԿԲ-ի և ԿԸՀ-ի համակարգիչների վրա․ սլաքները՝ դեպի Իսրայել և Ադրբեջան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 18:45
Որտեղով է անցել սահմանը 1920-ականներին․ Հայաստանն ու Ադրբեջանը՝ քարտեզներում․ փաստեր, սխալներ և հակասություններ
19.10.2026 | 18:36
Cashback-ի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը
19.10.2026 | 18:32
Համբարձում Մաթևոսյանի և Աստրիդ Շոմակերի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.10.2026 | 18:24
23-ամյա կալանավորը 16 օր է՝ հացադուլի մեջ է․ «Տղաս օգտագործող է, բայց «բառիգ» չէ»
19.10.2026 | 18:18
Էլինա Ավանեսյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը գիտի, թե ինչպես Հայաստանը և Արցախը կարող են Ադրբեջանին պարտադրել խաղաղություն, որի մասին Երկրապահների համագումարում երեկ խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօրվա մեր անվտանգության գոտին հենց էդ խաղաղություն պարտադրելու արդյունք է»,- հիշեցնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը։

Ըստ պատգամավորի, խաղաղություն պարտադրելու շատ գործիքներ ունի Հայաստանը, և ամենաառաջինն այն է, որ Հայկական բանակը միշտ ավելի ուժեղ է, քան ադրբեջանականը․ «Մահապարտը 100 կամ 500 հոգի, շատ ավելի մեծ արժեք էր, քան իրենց սպառազինությունը, որն իրենց թվացյալ ոգևորություն էր պարգևել»։

Պատգամավորը նկատում է, որ հակառակորդին խաղաղություն պարտադրելու հետաքրքիր գործիքներն ունի Իսրայելը, որը Պաղեստինին խաղաղություն է թելադրում առանց ագրեսիայի։

«Երբ որ Իսրայելի վրա մեկ հրթիռ են բաց թողնում, նույնիսկ արհեստական սարքած հրթիռ, ինքը մի ամբողջ բնակավայր է ոչնչացնում խաղաղություն պարտադրելով»,- տեղեկացնում է Անդրանիկ Քոչարյանը։

Իշխանական մեկ այլ պատգամավոր՝ Միքայել Զոլյանը նկատում է, որ Ադրբեջանը կարող է մեր խաղաղության ձգտումը համարել թուլության նշան։

«Եթե հակառակ կողմը փորձելու է մեզ հետ սպառնալիքների լեզվով խոսել ու դիմելու սադրանքների, ապա հակառակ կողմը պետք է իմանա, որ մենք խաղաղությունը պարտադրելու գործիքը ունենք»,- վստահեցնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Միքայել Զոլյանը։

Պատգամավորը չի ասում, թե որն է մեր խաղաղության գործիքը, բայց դա հաստատ ձեռքերը ծալած նստելը և խաղաղության մասին մտածելը չէ․ «Երբ ադրբեջանական կողմը հայտարարում է, որ գիտե՞ք արդեն իսկ իրենց կողմից զիջում է, որ չեն դիմում ուժի, սա անընդունելի է, որովհետև նրանք պետք է հասկանան, որ ուժի չդիմելը հենց իրենց շահերից է բխում, որովհետև հենց ուժի դիմեն, դա լուրջ հետևանքներ է ունենալու իրենց համար»։

ԲՀԿ-ական Արման Աբովյանը խմբակցության անունից տեղեկացնում է, որ իրենք դեռևս չեն հասկանում, թե որո՞նք են խաղաղություն պարտադրելու մեր գործիքները, քանի որ Ադրբեջանը, կարծես թե, շարունակում է պատրաստվել պատերազմի։

«Ադրբեջանական կողմը, ըստ իրենց տրամադրության, ոչ մի ձև տրամադրված չէ կառուցողական բանավեճի կամ կառուցողական բանակցությունների, իրենք տրամադրված են ամեն ինչ կամ ոչինչ, իսկ ամեն ինչը բնաջնջումն է»,- զգուշացնում է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

Պատգամավորը բազմաթիվ հարցեր ունի Հայաստանի և Արցախի իշխանություններին, որոնցից մեկն այն է, թե արդյոք հնարավո՞ր է լեզու գտնել Ադրբեջանի հետ խաղաղության մասին խոսելով․ «Ադրբեջանցիները և առհասարակ, թյուրքալեզու ցեղերը, որոնք բնակվում են մեր տարածաշրջանում իրենք ունեն շատ հետաքրքիր գիծ՝  այն հումանիզմը, խաղաղասիրությունը և ինչու ոչ՝ մեր դիրքորոշումն իրենք ընկալում են որպես թուլություն, քանզի մենք տարբեր արժեքային համակարգերում ենք գտնվում»։

Խմբակցությունը, ըստ Արման Աբովյանի, արդեն դիմել է Արարատ Միրզոյանին, որպեսզի Հայաստանի վարչապետին, արտաքին գործերի և պաշտպանության նախարարներին, ինչպես նաև Արցախի ու Հայաստանի անվտանգության խորհուրդների քարտուղարներին հրավիրեն Հայաստանի խորհրդարան։

Ի դեպ, անդրադառնալով վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում արտահայտած այն մտքին, որ պատերազմում բազմաթիվ զոհեր ենք ունեցել երկու կողմից էլ, սակայն մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի, «Իմ քայլի» պատգամավորները պարզաբանեցին, թե ինչը կարող էր նկատի ունեցած լինել տիկին Հակոբյանը։ Ըստ Անդրանիկ Քոչարյանի, «ռազմական գործողությունների ընթացքում եղել են զոհեր, որոնք կարող է և պատահական զոհեր լինեն, որոնք հայտնվում են ռմբակոծության տակ»։

Միքայել Զոլյանի մեկնաբանությամբ խոսքն այն զոհերի մասին է, որոնք արդյունք են ադրբեջանական սադրանքի։

Մհեր Արշակյան