ՀՀ հնագիտության զարգացման ծրագրով նախատեսվում է 22 միջոցառում իրականացնել

Լուրեր

15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
15.10.2026 | 15:04
Իսրայելի նախագահը Թուրքիայի օդային տարածքի արգելքը շրջանցելու համար Բաքու է մեկնել AZAL-ի չվերթով՝ անցնելով նաև ՀՀ տարածքով
15.10.2026 | 14:55
Սամվել Կարապետյանը դատի է տվել Արկադի Վարդանյանին․ պահանջում է ներողություն խնդրել և 1 մլն դրամ փոխհատուցում վճարել
15.10.2026 | 14:47
Պակիստանում դպրոցի տանիքի փլուզման հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, այդ թվում՝ աշակերտներ
15.10.2026 | 14:39
Այո, դեմարշ է. Փաշինյանը` Բելառուս չմեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:30
«ՀՀ վարչապետը հայտարարել էր՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», նախկին նախագահները չեն ստացել արժանի պատիժը»․ Ալիևի հերթական հակահայկական հայտարարությունները
15.10.2026 | 14:22
Երեք ամսից ՌԴ-ն կասի` երկաթուղում ներդրում անո՞ւմ է, թե՞ ոչ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:13
Շվեյցարիան աջակցում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին. Իգնասիո Կասիս
15.10.2026 | 14:04
Արծվաշենը տեղաշարժվում, մոտեցվում է. մի քիչ աջ, մի քիչ ձախ տանելով, պատկերացրեցի՞ք՝ ինչ եմ ասում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կառավարությունը 2017 թվականի օգոստոսի 10-ի նիստի N 34 արձանագրությամբ հավանության արժանացրեց Հայաստանի Հանրապետության հնագիտության զարգացմանը նպաստող միջոցառումների 2017-2025 թվականների ծրագիրը և ժամանակա­ցույցը:

 

Ծրագրի նպատակն է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հնագիտական ժառանգության պահպանությանը, ենթակառուցվածք­ների զարգացմանը, հանրահռչակմանը, ինչպես նաև երկրի կայուն զարգացման գործընթացներում հնագիտական ժառանգության` որպես տնտեսական ռեսուրսի դիտարկմանը նպաստելը:
Ծրագրով նախատեսվում է 22 միջոցառումների կատարում, որոնք իրենց մեջ ներառում են հնագիտական հուշարձանների պեղումների ընդլայնում, վերականգնում, բարեկարգում, հանրահռչակում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում հնագիտական հուշարձանների ընդգրկում, նոր ենթակառուցվածքների ստեղծում, ինչպես նաև Հայաստանում հնագիտական զբոսաշրջության ուղղության ներդնում` մասնավորապես ամառային միջազգային հնագիտական ճամբարների անցկացում, հնագիտական զբոսաշրջության ցուցահանդես-տոնավաճառների կազմակերպում և անցկացում, երկրագիտական թանգարանների նոր մշտական ցուցա­դրությունների հայեցակարգերի մշակում:
Ծրագրով նախատեսված միջոցառումների իրականաց­ումը կնպաս­տի հնագիտական վայրերի պահպանությանը, զարգացմանն ու հանրահռչակմանը, հանրապետությունում նոր զբոսաշրջային երթուղիների մշակմանը, այդ երթուղի­ներում հնագիտական հուշարձանների ընդգրկմանը, Հայաստանի զբոսաշրջային ակտիվ սեզոնի երկարաձգմանը, զբոսա­շրջային այցելությունների դինամիկ աճին, ներքին զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև մի շարք համայնքների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, բնակչության որոշակի հատվածի զբաղվածու­թյան ապահովմանը:

Ծրագրի իրականացումը նախատեսվում է շահագրգիռ կողմերի` պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների համագործակցությամբ: