Ռուսաստանն ու Թուրքիան մտադիր են ապաէսկալացման 4-րդ գոտին ստեղծել Սիրիայում
Քաղաքականություն
24.08.2017 | 14:15Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը և նրա թուրք գործընկեր Սեդաթ Օնալը հանդիպման ժամանակ պայմանավորվել են հաստատել Սիրիայում 4-րդ ապաէսկալացման գոտին ստեղծելուն ուղղված ընթացակարգը. փոխանցում է Life.ru-ն:
«Գոհունակությամբ հաղորդվում է, որ Սիրիայում բռնության մակարդակի զգալի նվազում է գրանցվել Աստանայի բանակցությունների շրջանակներում ապաքսկալացման 3 գոտու ստեղծման արդյունքում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել ջանքերն Իդլիբում 4-րդ գոտին ստեղծելու ուղղությամբ», – ասվում է հայտարարության մեջ: