Արցախում տրվել է«ԹՈւՄՈ-բանակ» ծրագրի պաշտոնական մեկնարկը, մասնակցել է նաև ՀՀ նախագահը

Լուրեր

25.05.2026 | 15:43
Կրեմլը հաշվի է առնում Փաշինյանի հայտարարությունները, որ հակառուսական հռետորաբանություն թույլ չեն տա. Պեսկովը՝ Ռուբիոյի ՀՀ այցի մասին
25.05.2026 | 15:35
Պորտուգալիայի երկրորդ լիգայի թիմը նվաճել է Եվրոպա լիգայի ուղեգիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 15:27
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ շատ հարցերում առաջընթաց է գրանցվել, բայց համաձայնագրի կնքումը դեռ մոտ չէ
25.05.2026 | 15:18
Եթե Հայաստանը դուրս գա ԵՏՄ-ից, գազի արտոնյալ գինը կդառնա շուկայական. Պեսկով
25.05.2026 | 15:10
Խուզարկություն «Ուժեղ Հայաստանի» գրասենյակներում // Արթուր Օսիպյանը Փաշինյանից ներողություն է պահանջում․ ԼՈՒՐԵՐ
25.05.2026 | 15:05
«Օրեշնիկ» հրթիռի կիրառումը «միջուկային զենքի անխոհեմ ցուցադրություն է». Կալլասը՝ Ուկրաինային ռուսական հարվածի մասին
25.05.2026 | 14:56
Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը Բաքվի բանտից. նա կոչ է անում զորահանդեսին չմասնակցել
25.05.2026 | 14:44
Վանաձորում սպանության նախապատրաստման գործով քրեական հեղինակություն և ևս երկու անձ է կալանավորվել
25.05.2026 | 14:43
«Հայաստան» դաշինքի հանդիպումը Վայքում. ՈՒՂԻՂ
25.05.2026 | 14:40
Բրունու Ֆերնանդեշը ճանաչվել է Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ ու սահմանել ասիստների ռեկորդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 14:31
Սևանի կողակի պաշարների վերականգնման աննախադեպ ծրագիր է իրականացվում
25.05.2026 | 14:24
ԲՀԿ-ի քաղխորհրդի անդամների ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
25.05.2026 | 14:23
Երևան-Բաթումի-Երևան չվերթներ են գործարկվել
25.05.2026 | 14:16
«Սպարտակի» ֆուտբոլիստը կոտրել է Ռուսաստանի գավաթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 14:02
Մայիսի 26-ին Հայաստանի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Բոլորը

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան հայկական երկու հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ տրվել է Արցախում «ԹՈւՄՈ-բանակ» ծրագրի պաշտոնական մեկնարկը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ 

Կրթական այս ծրագրին մասնակցում են Ստեփանակերտի մոտակա զորամասերի 200-ից ավելի ժամկետային զինծառայողներ: 

ՀՀ պաշտպանության նախարարության և «Սիմոնյան» կրթական հիմնադրամի համատեղ այս նախաձեռնությունն իրականացվում է ս.թ. փետրվարից. «ԹՈւՄՈ-բանակ»-ը մեկնարկել է Դիլիջանի «ԹՈՒՄՈ» կենտրոնում, որտեղ զինվորներն արդեն հաղթահարել են կրթական ծրագրով նախատեսված շարունակական ուսուցման առաջին փուլը:
Ծրագիրը, պատասխանատուների հավաստմամբ, հայկական բանակի զինծառայողներին հնարավորություն կտա յուրահատուկ կրթական միջավայրում ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ, որոնք կբարձրացնեն նրանց մրցունակությունը թե՛ ծառայության ընթացքում, թե՛ զորացրվելուց հետո։

Հանրապետության նախագահը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել «ԹՈւՄՈ-բանակ»-ի իրականացման ընթացքին և կրթական այս նախաձեռնության զարգացման հետագա ծրագրերին, զրուցել զինծառայողների և կենտրոնի աշխատակիցների հետ, մաղթել հաջողություններ կարևոր այս ծրագրի իրականացմանը: