Հովիկ Աբրահամյանը ևս 2 բիզնես է վաճառել՝  ավազի հանքը և մեկ գազալցակայան. «ՀԺ»

Լուրեր

15.10.2026 | 17:07
Իհարկե օրինական է CPS բենզալցակայանը․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 16:55
Բրյուսելը սպասում է Զելենսկիին․ մեկնարկեց Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.10.2026 | 16:50
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ ասուլիս՝ COP17-ի մեկնարկին ընդառաջ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 16:44
Գագիկ Ծառուկյանի գործով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջին. Երեմ Սարգսյան
15.10.2026 | 16:30
Փաշինյանը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար
15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
15.10.2026 | 15:04
Իսրայելի նախագահը Թուրքիայի օդային տարածքի արգելքը շրջանցելու համար Բաքու է մեկնել AZAL-ի չվերթով՝ անցնելով նաև ՀՀ տարածքով
Բոլորը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Armtimes.com-ն օրեր առաջ գրել էր, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը վաճառել է «Արտֆուդ» ընկերությունում իր ընտանիքին պատկանող բաժնեմասը: Աբրահամյանների կապիտալի արտահոսքի ևս երկու դեպք էլ կա: Պարզվում է, որ Հովիկ Աբրահամյանի եղբորը պատկանող ավազի հանքը նույնպես վաճառվել է այլ անձի:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանը «Ավազահատիկ» ՍՊԸ-ում իրեն պատկանող 30% բաժնեմասն է վաճառել: Ավազի այս հանքը գտնվում է Արարատի մարզի Նորամարգ գյուղում, իսկ ավազն արդյունահանվում էր հենց Արաքս գետից: Բնապահպանները բազմիցս են ասել, որ գետից ավազի արտահանումը խախտում է գետի բնական հունը և բնապահպանական խնդիրներով լի է արդյունահանման նման եղանակը:

«Ավազահատիկ» ՍՊԸ-ի գործարքից բացի, Արարատի մարզում Աբրահամյաններին պատկանող գազալցակայաններից մեկը նույնպես վաճառվել է: Այս գործարքից առաջ ՊԵԿ-ը ստուգումներ էր իրականացրել մարզի գազալցակայաններում և նրանք, որոնք հարկային դաշտում չեն եղել, փորձել են բերել հարկային դաշտ: Հասկանալով, որ այլևս գերշահույթ հնարավոր չէ ստանալ, Աբրահամյանները որոշել են այդ գազալցակայանը վաճառել:

Armtimes.com-ն ավելի վաղ գրել էր, որ նախկին վարչապետը պատրաստվում է Գերմանիայի Համբուրգ քաղաքում արտադրական ձեռնարկություն հիմնել: Նախորդ ամիս էլ հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ձեռք է բերել Աբրահամյաններին պատկանող «Արտաշատի տրիկոտաժի ֆաբրիկան»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: