Սամվել Ալեքսանյանը Հովիկ Աբրահամյանին պատկանող 2 գործարան է գնել, պատրաստվում է գնել 3-րդի բաժնեմասը. «Հրապարակ»

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մենք գրել էինք, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մի քանի ամիս առաջ գնել է Արտաշատի մեխանիկական-փորձարարական գործարանը: Թե ինչ պիտի արտադրի գործարանը՝ պարզել չէր հաջողվել: Խորհրդային տարիներին այն արտադրում էր մետաղական պահեստամասեր և զենքի մասեր: Ինչպես պարզեցինք՝ այս օրերին հիմնանորոգվող գործարանում օլիգարխը մտադիր է տեքստիլի հումք արտադրել՝ ընդլայնելով տեքստիլի արտադրության իր բիզնեսը: Մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի գործարանը, որն օրական մոտ 15 տոննա կտոր է արտադրելու: Սամվել Ալեքսանյանը, բացի  այս, գնել է նաև Արտաշատում գտնվող մեկ այլ գործարան՝ տրիկոտաժի ֆաբրիկան, որտեղ էլ տնա­յին տեքստիլ ու սրբիչներ են արտադրելու: Ստացվում է՝ մի գործարանում տեքստիլի հումքն է արտադրելու, մյուսում՝ տեքստի­լը: Մինչ այս օլիգարխը տեքստիլի հումքը ներմուծում էր դրսից՝ Ուզբեկստանից, ՌԴ-ից, Եվրոպայից:

Նշված 2 գործարան­ը, հիշեցնենք, պատկանում էին Հովիկ Աբրահամյանին: Արտաշատում այս օրե­րին լուրեր են շրջում, թե նախկին վարչա­պետը վաճառքի է հանել նաև մեկ այլ՝ Արտաշատի պահածոների գործարանի իր բաժնեմասը (մյուս բաժնետերը նախ­կին գյուղնախարար Սերգո Կարապետ­յանի որդին է): Գնորդը, ըստ շրջանառվող լուրերի, դարձյալ Ալեքսանյանն է: Լուրի իսկությունը ճշտելու համար դիմեցինք Ալեքսանյանին պատկանող ընկերություններից մեկին, որտեղից հայտնեցին, թե անձը, ով իրավասու է պատասխանել այս հարցին, արձակուրդում է՝ եկող շաբաթ կվերադառնա»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: