Կա հանրային պահանջ՝ անցյալին իրավական, քաղաքական և պատմական գնահատական տալու․ դա պետք է անի հենց Ազգային ժողովը․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
Բոլորը

Ազգային անվտանգության լավագույն երաշխավորը ժողովրդաիշխանությունն է, երբ իշխանությունը ժողովրդից է կամ հենց ժողովուրդն է: Եվ մենք այն բախտավորներից էինք, որ տեսանք, թե դա ինչպես է տեղի ունենում, պատմելով որևէ մեկը, երևի, չհավատար, թե նման բան կարող էր տեղի ունենալ։ Այսօր՝ ապրիլի 2-ին «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կազմակերպած «Հետհեղափոխական Հայաստան. համակարգային խնդիրներին՝ համակարգային լուծումներ» խորագրով հանրային քննարկմանն այս մասին ասաց ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։

Անդրադառնալով ոչ ժողովրդավարական գործընթացներին՝ Լևոն Բարսեղյանը հիշեց մի քանի դրվագ, որոնք, իր բնորոշմամբ, խայտառակ էին։

«Մարզերում հեռուստաընկերություններ ենք ունեցել, որտեղ քաղաքապետը գիշերը քեֆը լավ մտել է ու ասել՝ այս  պերեդատչիկը անջատեք՝ «Ցայգ» ՀԸ 1993 թվական, քաղաքապետ Լյովա Ադամյան: 2002 թվականի ապրիլի 2-ին տեղի է ունեցել  Ա1+-ի և Նոյյան Տապանի եթերազրկում, 2008 թվականին՝ Գալլա ՀԸ-ի վրա հարձակում և ժողովրդական հանգանակություն, որպեսզի հարկայինի գրած կեղծ ակտը՝ 25 մլն դրամը, փակվի և միայն հեղափոխությունից հետո կարողացավ արդարադատություն իրականացնել։ Ստացվել է այնպես, որ պետության զավթման մեջ իշխանությունները լավ են իմացել, որ ԶԼՄ-ները պետք է վերցնեն, Լենին, հավանաբար, լավ էին կարդացել»,- ասաց Լևոն Բարսեղյանը՝ անդրադառնալով նաև ընտրակեղծիքներին, մշակույթի, տնտեսության զավթմանը, քաղաքական կուսակցությունների ուծացմանն ու գրպանի հաճախորդ դարձնելուն։

Խոսելով հեղափոխությունից հետ տիրող իրավիճակի մասին՝ Բարսեղյանն առանձնացրեց վարչապետ Փաշինյանի՝ «կոռուպցիա չի լինելու» հայտարարությունը: Նա նշեց, որ որևէ մեկը չի կասկածում՝ իշխանությունն այդ քաղաքական կամքն ունի, բայց որպեսզի այն ինստիտուցիոնալ հենքի վրա դրվի, անհրաժեշտ են բարեփոխումներ կառավարման համակարգում։

«Ներկայացրել ենք հայեցակարգ և համարում ենք, որ առանց պատմական և քաղաքական գնահատականի ամրագրման՝ մնացած բարեփոխումները կարող են ամբողջական չլինել և չբացառել պետության զավթումը երբևէ։ Կարծում ենք, որ սա Ազգային ժողովի առաջնային գործերից մեկն է։ Կարևորում ենք հանրային լսումների մեխանիզմը հենց Ազգային ժողովում գործարկելը։ Կա հանրային պահանջ՝ անցյալին իրավական, քաղաքական և պատմական գնահատական տալու, և դա պետք է անի հենց Ազգային ժողովը՝ հանրային լսումների արդյունքում, գուցե՝ օրենքով»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան