Հայերենի վիճակը, համեմատած երկրի քաղաքական վիճակի հետ, վատ չէ․ Մարինե Պետրոսյան

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

«Շատ ուրախացա հանրային արձագանքի համար, դա նշանակում է, որ հայաստանցիների քաղաքական գիտակցությունն առողջ է»,-Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնում բանաստեղծ Մարինե Պետրոսյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի այն հայտարարությանը, թե հայոց լեզուն աշխարհի ամենաաղքատ լեզուներից մեկն է։

Բանաստեղծը նշում է, որ Բագրատյանի գրառման մեջ կար ծայրահեղություն, ուստի հանրային արձագանքն էլ համարժեք էր դրան։ Մարինե Պետրոսյանն անդրադառնում է նաև «Է» օժանդակ բայի փոխարեն «ա» օգտագործելու իր միտումին․ «Ա-ով լեզուն ուժեղանում ա, մոտենում ա խոսակցականին, գրական լեզուն միշտ մի քիչ արհեստական ա, իսկ հայերենում կա այդ խնդիրը՝ խոսակցականի և գրականի միջև մեծ շեղումը․ դա վատ բան ա»։

Մեր զրուցակիցը, անդրադառնալով հայոց լեզվի առնչությամբ Հայաստանի վարած պետական քաղաքականությանը, համոզմունք է հայտնում, որ այն բավարարում է իրեն: «Հայոց լեզուն այսօր ավելի արժանապատիվ վիճակում է, քան Խորհրդային Միության տարիներին»,- ասում է նա։

Մ․Պետորսյանը այն համոզման է, որ հայերենի դիրքերը բավական ամուր են․ «Եթե համեմատես Հայաստանի քաղաքական վիճակը և լեզվի վիճակը, լեզվի վիճակը վատ չի։ Եթե մենք քաղաքականապես ավելի ամրանանք, լեզուն էլ հետը կամրանա, ես վստահ եմ հայերենի համար»,- եզրափակում է նա։

Աննա Բաբաջանյան