Մենք առաջարկում ենք այնպիսի կառուցվածք, որտեղ վարչապետին ենթակա մարմիններ չեն լինի. ԼՀԿ-ն Կառավարության նոր կառուցվածք է առաջարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է Կառավարության կառուցվածքի փոփոխությունների իր նախագիծը: ԱԺ-ում հրավիրված ասուլիսում խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իրենց նախագծով Կառավարությունն ունենալու է 14 նախարարություն:

«Կառավարությունն արդեն հաստատել է կառուցվածքի փոփոխությունների նախագիծը: Այդ նախագծով առաջարկվում է կրճատել նախարարությունները, բայց, մեր կարծիքով, այդ կրճատումներն ունեն տեխնիկական բնույթ: Ցույց են տալու, որ նախարարությունների թիվը քիչ է, բայց էական փոփոխություն չկա»,- ասաց նա:

Էդմոն Մարուքյանը Կառավարության առաջարկած նախագծի հետ կապված երեք հարց է առաջ քաշում: Մասնավորապես՝ արդյո՞ք այդ փոփոխված տարբերակով սուպերվարչապետությունը վերացվում է, արդյո՞ք նրանք դառնում են խորհրդարանին հաշվետու և հնարավո՞ր է այդ փոփոխություններով լուծել բոլոր խնդիրները. «Մենք առաջարկում ենք այնպիսի կառուցվածք, որտեղ վարչապետին ենթակա մարմիններ չեն լինում, բոլորի համար կլինեն քաղաքական պատասխանատուներ»:

Անդրադառնալով հարցին, որ Կառավարությունն առաջարկում է սփյուռքի նախարարությանը կրճատելուն զուգահեռ՝ ստեղծել այլ մարմին, որը լինելու է վարչապետին կից, պատգամավորը նշեց, որ այն դուրս է մնում խորհրդարանին հաշվետու լինելուց: «Մենք առաջարկում ենք փոխվարչապետերից մեկին կցել, որ հայրենադարձության և սփյուռքի հարցերով զբաղվի: Այսպիսով հաշվետու կլինեն, քանի որ փոխվարչապետերը գալիս են խորհրդարան»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենց տարբերակով պահպանվում են երեք փոխվարչապետի պորտֆելները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան