«ԱՄՆ-ն կարող է կորցնել Թուրքիային զենք մատակարելու մենաշնորհը». ռուս սենատոր

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Ռուս քաղաքական գործիչ, սենատոր Իգոր Մորոզովը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի նախագահի` Ռուսաստանի հետ S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի շուրջ պայմանագիրը չխզելու մասին հայտարարությանը. փոխանցում է ermenihaber.-ը:

Սենատոր Մորոզովը ասել է, որ S-400 ՀՕՊ համակարգերը մատակարարման փուլում են և շուտով դրանք կլինեն Թուրքիայի տարածքում և հավելել, որ ԱՄՆ-ն չի կարողանալու միջամտել այդ գործընթացին:

Մորոզովը, նշելով, որ Թուրքիան ԱՄՆ-ի հետ ռազմականտեխնիկական համագործակցություն է ծավալում, ասել է.

«Վաշինգտոնը փորձում է շահարկել Անկարայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Ակնհայտ է, թե ինչու է ԱՄՆ-ն դա անում: Էրդողանի վերջնական որոշման վերաբերյալ Սպիտակ տնից բազմաթիվ սպառնալից, շահադիտական և մանիպուլյացնող հայտարարություններ են հնչել»:

Սենատորի խոսքով` Էրդողանը ցանկանում է տարբեր ուղղություններով բաշխել քաղաքական  և ռազմատեխնիկական ռիսկերը:

«ԱՄՆ-ն կարող է կորցնել Թուրքիային զենք մատակարելու մենաշնորհը»,-ընդգծել է Մորոզովը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ S-400-ների հարցում հետքայլ անելու մասին խոսք չկա,  ավելացնելով, որ ավելի վաղ իրենք ԱՄՆ-ին հայտնել էին «Patriot» ՀՕՊ համակարգեր գնելու ցանկության մասին, բայց կոնգրեսն արգելել էր այդ համակարգերի վաճառքը Թուրքիային: