Արծվաշենը Հայաստանի քարտեզի մեջ չներառելով՝ կատարվում է հանցագործություն․ ՀԿ նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 12:40
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
28.09.2026 | 11:50
Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված անձը ձերբակալվել է
28.09.2026 | 11:42
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են բեռնափոխադրման խոչընդոտները
28.09.2026 | 11:31
Թրամփը հայտնել է Իրանի հետ սպասվելիք նոր բանակցությունների մասին
28.09.2026 | 11:20
Մեսին տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
28.09.2026 | 10:56
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 10:48
Անահիտ Մանասյանը Բրյուսելում քննարկել է ՄԻՊ անկախության և արդյունավետ աշխատանքի երաշխիքները
Բոլորը

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ  Արծվաշենը ՀՀ-ի քարտեզի մեջ չներառելու խնդրին՝ հիշեցնելով, որ 90-ական թվականներից է այս գործընթացը սկսել  և շարունակվում է մինչ այսօր։

«Հայաստանի վարչական մարմինները՝ պետական կառույցներն ու հանրային նշանակության կառույցները չեն ներառել Արծվաշենը ՀՀ-ի քարտեզի մեջ․ այդպիսի կառույցներից են, օրինակ, ՀՀ ոստիկանությունը, տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, շատ այլ պետական կառույցներ և հանրային նշանակության կազմակերպություններ։ Անգամ զավեշտի է հասնում, որ ՀՀ-ի վարորդական իրավունքներում Արծվաշենը ներառված չէ, և դա նույնն է, որ ասենք Ֆրանսիայի վարորդական իրավունքը առանց Կորսիկայի լինի։ Այս խնդրի հետ կապված մեծ աղմուկ բարձրացվեց, և ոստիկանությունը խոստացավ մինչև այս տարվա վերջ թողարկել նոր վարորդական իրավունքներ և Արծվաշենը ներառել ՀՀ քարտեզի մեջ»,- ասաց Հեքիմյանը։

Վերջինս ընթերցեց ՔՕ 300․1 հոդվածը, ըստ որի, ՀՀ-ի տարածքի մասն առանձնացնելը կամ այլ պետությանը հանձնելը պատժվում է ազատազրկմամբ 10-15 տարի ժամկետով։

Կարեն Հեքիմյանը նշեց, որ այս հոդվածի վերաբերյալ մի քանի անգամ դիմել է Դատախազությանը՝ պարզելու համար, թե ով է Արծվաշենը  փոխանակել և ինչի հետ։

«Դատախազությունից ինձ գրել են, որ որևէ հանցագործություն չկա»,- ասաց  Հեքիմյանը՝ հիշեցնելով, որ կրկին նույն հարցով դիմելու է Դատախազությանը, պետական այլ մարմինների՝ հիշեցնելով, որ Արծվաշենը Հայաստանի քարտեզի մեջ չներառելով կատարվում է հանցագործություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան