ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են կատարել «Նուբարաշեն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներ

Լուրեր

13.08.2026 | 14:17
ԱԳՆ-ն կապվել է Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հետ, հանդիպում է նախատեսվում․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 14:11
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորների մարմիններ են փոխանակել
13.08.2026 | 14:00
TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը շուտով խորհրդարան է գալու․ Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 13:51
Համոզված եմ` ՀՀ-ից Ադրբեջան արտահանում կլինի. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 13:42
Բանակի հարցով կլինեն կադրային փոփոխություններ. Փաշինյանը` այսօր գրանցված մահվան դեպքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 13:37
«Մանչեսթեր Սիթին» «Բարսելոնային» հայտնել է Ռոդրիի տրանսֆերային գինը
13.08.2026 | 13:29
Հայոց ցեղասպանությունը չպետք է դարձնել որևէ տեսակի բանակցության առարկա․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 13:22
ՌԴ-ին ասել ենք, խնդիր ունենք, եկեք լուծենք. չենք ուզում պայմանագիրը խզել.Փաշինյանը` երկաթուղու մասին
13.08.2026 | 13:19
Թուրքմենստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
13.08.2026 | 13:15
«Սուս նստե՛ք տեղներդ»․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 13:14
Պուտինի հետ խոսելուց հետո փոփոխություն չկա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 13:07
Ադրբեջանցի մասնագետները 2025 թվականի սեպտեմբերին են ՀՀ տարածքում ուսումնասիրություն իրականացրել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 13:03
Արմեն Խաչատրյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
13.08.2026 | 13:00
NBA-ի աստղն ավարտել է կարիերան
13.08.2026 | 12:53
«Շարունակելու ենք պաշտպանել Պաղեստինի դատը»․ Էրդողանն ընդունել է Մահմուդ Աբբասին
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանին հանձնարարությամբ՝ բողոքների, ինչպես նաև «թեժ գիծ» հեռախոսահամարին ստացված ահազանգերի հիման վրա մարտի 22-ին այց է իրականացվել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ:

Ինչպես  հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մարտի 21-ից հացադուլ հայտարարած կալանավորված անձի հետ: Հացադուլը պայմանավորված է քրեական գործի քննության, ինչպես նաև որոշակի քննչական գործողություններ կատարելու պահանջով: Նշվածի կապակցությամբ կալանավորված անձը Պաշտպանին հասցեագրել է նաև գրավոր բողոք:

Ուսումնասիրվել են նաև հացադուլ հայտարարած անձի բժշկական փաստաթղթերը, իսկ առողջական վիճակի հարցերը քննարկվել են բուժանձնակազմի հետ։

Այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ նաև ազատությունից զրկված այլ անձանց հետ: Բողոքների հիմնական մասը վերաբերել է  դատավճիռների վերանայման հնարավորություններին, քրեական գործերով քննությանը, բժշկական օգնությանը, պատժից պայմանական վաղաժամկետ ազատմանը, պատժի կրումը շարունակելու նպատակով մեկուսացվածության առավել ցածր աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ տեղափոխելուն, Համաներման ակտի կիրառմանը, արտաքին աշխարհի հետ կապի ապահովման պայմաններին, պահման պայմաններին,  ինչպես նաև կալանքը կրելու համար այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուն: