Արդարադատության փոխնախարարներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից վարչապետի որոշմամբ
Քաղաքականություն
22.03.2019 | 20:54ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ այսօր՝ մարտի 22-ին, Արթուր Հովհաննիսյանն ազատվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
Որոշման տեքստում, մասնավորապես, ասված է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արթուր Հովհաննիսյանին ազատել արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել է նաեւ Սուրեն Քրմոյանը։
Որոշման տեքստում, մասնավորապես, ասված է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սուրեն Քրմոյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»։