Ուզում եմ հավատալ, որ տարվա վերջ համաձայնագրի վավերացման գործընթացը կավարտվի. փոխնախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
22.03.2019 | 19:31Որևէ երկրի կողմից որևէ խոչընդոտ չկա, ԵՄ անդամ տասը և ավելի երկրներ վավերացրել են Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը:
«Բոլոր անդամ երկրներում մեր համաձայնագրի հարցը գտնվում է իրենց ազգային խորհրդարաններում: Ուզում եմ հավատալ, որ տարվա վերջ համաձայնագրի վավերացման գործընթացը կավարտվի, դրանից հետո կվավերացնի Եվրոպական խորհրդարանը»,- ասաց փոխնախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նարեկ Կիրակոսյան