«Ամբեր Կապիտալ» ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են առաջիկա ծրագրերը

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Ամբեր Կապիտալ» ընկերության ներկայացուցիչներին։ Ընկերությունը Հայասատանի Հանրապետությունում ստեղծում է առաջին բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդը: Ֆոնդի հիմնարար ներդրողներն են ԵՄ-ն, ԵՎԶԲ-ը և «Ամբեր Կապիտալը»:

«Նախարարը հանդիպման ընթացքում նշել է. «Ձեր թիմի հետևողական ուժեղացումը վկայում է Հայաստանում ծանրակշիռ գործունեություն ծավալելու մտադրությունների մասին: Կարևոր է նաև այն միջավայրը, որը ստեղծվում է նման կազմակերպությունների բիզնես գործունեության արդյունքում»:

«Ամբեր Կապիտալի» հայաստանյան գրասենյակի ղեկավարությունը նախարարին  ներկայացրել է ֆինանսավորվելիք առաջնային ներդրումային ծրագրերի ուղղությունները և ներդրումների ծավալները: Նշվել է, որ ֆոնդի բացումը տեղի կունենա այս տարվա երկրորդ կեսին:

Կողմերը քննարկել են ֆոնդերի և այլ ինստիտուցիոնալ ներդրողների կողմից իրականացվող ներդրումների  կարևորությունը Հայաստանում կորպորատիվ կառավարման մշակույթի տեղայնացման և հետագա տարածման տեսանկյունից:

Հանդիպման մասնակիցները միակարծիք էին, որ կորպորատիվ կառավարման սկզբունքների առաջմղումը դրական ազդեցություն ունի տեղական կազմակերպությունների կողմից ֆինանսական ներհոսք ապահովելու և արտաքին շուկաներ մուտք գործելու, ինչպես նաև Հայաստանի կապիտալ շուկաների զարգացման վրա»,- ասված է հաղորդագրությունում: