Ռոբերտ Քոչարյանի և Վահան Շիրխանյանի պաշտպանությամբ զբաղվում է նույն փաստաբանը․ ո՞ւմ կնախընտրի Հայկ Ալումյանը

Լուրեր

23.07.2026 | 23:28
Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք
23.07.2026 | 23:09
27 հայ զինծառայող ավարտել է բրիտանական հրահանգիչների պատրաստման դասընթացը
23.07.2026 | 22:53
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 22:44
Լատվիայում հավանություն են տվել Ռուսաստանից գրքերի և խաղալիքների ներմուծման արգելքին
23.07.2026 | 22:15
Վահագն Խաչատուրյանը ստորագրեց փաստացի բնակության պահանջով ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը
23.07.2026 | 22:02
ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող F-35-եր ստանալ, քանի դեռ պահպանում է ռուսական C-400-ները
23.07.2026 | 21:59
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» պարտվեց «Դեբրեցենին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 21:51
Ռուբինյանի կարգադրությամբ՝ ԱԺ-ում պարգևատրման գումար կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի աշխատողների միջև
23.07.2026 | 21:40
Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքար է․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 10,000 մարդ է տարհանվել
23.07.2026 | 21:27
Փոշու պարունակությունը Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատերազմ է հայտարարել ՀՀ-ին, որը տանկերով չէ․ բայց այն վիրավոր գազան է՝ պետք է զգույշ լինել․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:52
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Կլուժի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:48
Հրաժարականի լուրեր և ջնջված հրապարակումներ․ ի՞նչ է կատարվում վարչապետի աշխատակազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:39
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.07.2026 | 20:25
Սաուդյան Արաբիայում միջուկային էներգետիկան զարգացնելու՝ ԱՄՆ-ի մտադրությունը մտահոգություններ է առաջացրել
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի քրեական գործերով նրանց պաշտպանությունն իրականացնում է փաստաբան Հայկ Ալումյանը։

Ռոբերտ Քոչարյանը, հիշեցնենք, մեղադրվում է Մարտի 1-ի արյունալի դեպքերի ժամանակ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ Վահան Շիրխանյանին մեղադրանք է առաջադրվել մեկ այլ՝ Նորքի զինված խմբի գործի շրջանակում: Այս գործով Վահան Շիրխանյանը, Արթուր Վարդանյանը և մյուս 18 ամբաստանյալները մեղադրվում են զինված խումբ կազմակերպելու ու դրան անդամակցելու համար։

Մենք փորձեցինք Հայկ Ալումյանից տեղեկանալ, թե արդյոք չի պատրաստվում հրաժարվել կողմերից որևէ մեկի պաշտպանությունից։ Արդյոք չկա այստեղ շահերի բախում և որ կողմի պաշտպանությամբ փաստաբանը կգերադասի շարունակել զբաղվել։ Հայկ Ալումյանը, սակայն, մեր հարցերին ի պատասխան փոխանցեց, որ ինքն այս թեմայի հետ կապված որևէ բան չի ցանկանում մեկնաբանել։

Factor.am-ը կապ հաստատեց նաև Վահան Շիրխանյանի հետ, պարզելու, թե արդյոք նման քննարկում ունեցել է Հայկ Ալումյանի հետ: «Կշարունակի զբաղվել իմ պաշտպանությամբ, իսկ ի՞նչ խնդիր կա։ Չենք քննարկել, բայց կարծում եմ, որ կշարունակի»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանն օրերս 23 կետից բաղկացած բաց նամակով դիմել էր Ռոբերտ Քոչարյանին։ Նամակում նկարագրված են 1998 -1999 թվականների իրադարձությունների Շիրխանյանի դիտարկումները: ԱԱԾ տնօրենն այսօր լրագրողներին ասաց, որ այդ նամակը ուղարկվել է ՀՔԾ, դատախազությունը ևս այն ուսումնասիրում է: Այնտեղ Քոչարյանի հասցեին մի շարք մեղադրանքներ են հնչեցվում, ներառյալ Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները։ Ի դեպ, այս ընթացքում Ռոբերտ Քոչարյանը 5 դատական հայց է ներկայացրել, մեկը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, մյուսը՝ Սիլվա Համբարձումյանի, մնացած 3-ը՝ «Առաջին լրատվականի» դեմ: Երեկ մեր հարցին, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանը հայց կներկայացնի նաև Վահան Շիրխանյանի դեմ, Քոչարյանի պաշտպանական թիմը չմեկնաբանեց։ Մինչդեռ Վահան Շիրխանյանն ասաց, որ ինքը ասելիք շատ ունի և կուզենար, որ Քոչարյանի թիմը գնար այդ ճանապարհով։

Լիլիթ Շաբոյան