Տասնամյակներ շարունակ ղեկավարի այցի շրջանակներում դեպի Ջավախք այցելություն չէր եղել. Շիրակ Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 12:40
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
28.09.2026 | 11:50
Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված անձը ձերբակալվել է
28.09.2026 | 11:42
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են բեռնափոխադրման խոչընդոտները
28.09.2026 | 11:31
Թրամփը հայտնել է Իրանի հետ սպասվելիք նոր բանակցությունների մասին
28.09.2026 | 11:20
Մեսին տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
28.09.2026 | 10:56
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 10:48
Անահիտ Մանասյանը Բրյուսելում քննարկել է ՄԻՊ անկախության և արդյունավետ աշխատանքի երաշխիքները
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց, որ հայ-վրացական հարաբերությունները եղել են այն հարթության վրա, որ հայկական կողմից բարձրացված բոլոր խնդիրները մնացել են անլուծելի:

«Նախկինում հայ-վրացական հարաբերություններում ունեինք շատ տխուր կարգախոս՝ չկա հարց, որ անլուծելի լինի հայ-վրացական հարաբերություններում: Բայց բոլոր հարցերը շարունակում էին մնալ անլուծելի: Այն հարցերը, որոնք մեր կողմից առաջ են քաշվել: Մեր նպատակն է, որ բոլոր բարձր մակարդակներում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչվեն: 2018 թվականի մայիսի վերջին վարչապետն այցելեց Վրաստան, և դա ես բարձր մակարդակի այցելություն եմ գնահատում, որովհետև տասնամյակներ շարունակ ղեկավարի այցի շրջանակում դեպի Ջավախք այցելություն չէր եղել: Այնտեղ պայմանավորվածություն եղավ, որ պետք է համատեղ կառուցեն Ջավախք-Բավրա հատվածը: Նախորդ տարի պայմանավորվածություն եղավ սկսել աշխատանքները, բայց գործ չարվեց: Եթե 2019-ին չի կառուցվելու այս ճանապարը, ուրեմն չարժի խոսել հայ-վրացական հարաբերությունների մասին»,- ասաց Շիրակ Թորոսյանը՝ առաջարկելով, որ հետևողական լինեն այդ պայմանավորվածության իրագործման հարցում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան