Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը 2012թ. առ այսօր սովորում է․ քաղաքապետարանի կայքում կենսագրական տեղեկություններ են հայտնվել

Լուրեր

10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, թե պարզել է, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը, կարծես, բարձրագույն կրթություն չունի, հետևաբար՝ Հանրային ծառայության մասին օրենքով նաև չունի այդ պաշտոնը զբաղեցնելու իրավունք։

«Հավանաբար այս է պատճառը, որ վերջինիս կենսագրականը բացակայում է քաղաքապետարանի կայքից»,- նշել էր ավագանու անդամը։

Factor.am-ը փորձեց պարզել՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը բարձրագույն կրթություն ունի, թե՞ ոչ։

Կենսագրական տվյալը պարզել չհաջողվեց: Վարչական շրջանի աշխատակազմից հայտնեցին, որ իրենց ղեկավարը հեռախոսով հարցազրույցներ չի տալիս՝ առաջարկելով դիմել քաղաքապետարանի լրատվական ծառայություն՝ հարցազրույց կազմակերպելու համար:

Եվ մինչ փորձում էինք Երևանի քաղաքապետարանի միջոցով Դավիթ Կարապետյանի հետ հարցազրույց կազմակերպել՝ ավագանու անդամի գրառման վերաբերյալ նրա մեկնաբանությունը ստանալու համար, Երևանի քաղաքապետարանի կայքում ավելացվեց նրա կենսագրությունը: Դրա համաձայն՝ վարչական շրջանի ղեկավարը 2012 թվականից առ այսօր սովորում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետում։

Աղավնի Սուքիասյան