«Վերածնունդ» երիտասարդական ավանի հիմնարկեքի արարողությունը․ ՈՒՂԻՂ 

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Մեկնարկել է «Վերածնունդ» երիտասարդական ավանի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը:

Արարողության ընթացքում ծրագրի շահառուները կառուցվող համալիրի հիմքերում կտեղադրեն  սերունդներին ուղղված ուղերձը, կկատարվի հիմնաքարի ու երիտասարդ ընտանիքների օրհնության կարգ և ծրագրի ֆինանսավորումն իրականացնող բանկերի հետ կկնքվեն համագործակցության պայմանագրեր։

Երիտասարդական ավանն ունենալու է շուրջ 1100 բնակարան, 800 ավտոմեքենայի կայանման համար նախատեսված վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանատեղի, հասարակական նշանակության տարածքներ, մանկապարտեզ, մարզաառողջարանային համալիր։ Անցկացվելու է ամբողջովին նոր կոմունիկացիոն համակարգ, ժամանակակից արտաքին լուսավորություն։ Առաջին անգամ Երևանում, կառուցվող թաղամասն ունենալու է կոյուղաջրերի մաքրման անհատական կայան, որտեղ համապատասխան ֆիլտրումից հետո կոյուղաջրերն օգտագործվելու են տարածքի ոռոգման նպատակով։ Ծրագրի թիրախային խմբում ընդգրկված են ՀՀ ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտի կազմակերպությունների, բանկերի, վարկային կազմակերպությունների երիտասարդ մասնագետները, երիտասարդ մանկավարժները, լրագրողները, բժիշկները, դասախոսները, գիտնականներն ու ստեղծագործողները, պետական ու համայնքային ծառայողները, մարզիկները;

Բնակարանների 1 քմ․-ի արժեքը կազմում է 276․000 – 296․000 ՀՀ դրամ՝ կախված ներքին հարդարումից։

Կառուցվող շենքերը շահագործման կհանձնվեն 2021 թ․ հոկտեմբերին, իսկ թաղամասի կառուցապատումն ամբողջությամբ կավարտվի 2022 թ․ մայիսին։

Երիտասարդական ավանի կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 54 մլրդ ՀՀ դրամ։

Ծրագրի շրջանակում առաջիկա 3 տարվա ընթացքում կստեղծվի շուրջ 1400 աշխատատեղ։

 

 

Նելլի Մելքոնյան