Կարո Փայլանը փոքրամասնությունների հիմնադրամների ղեկավարության ընտրությունների հարցը բարձրացրել է մեջլիսում

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

2013 թվականին չեղյալ հայտարարվեց այն կանոնակարգը, որով Թուրքիայում գործող փոքրամասնություններին պատկանող հիմնադրամները ղեկավար կազմի ընտրություններ էին անցկացնում: Այդ ժամանակվանից ի վեր երկրի ոչ մուսուլման փոքրամասնություններին պատկանող հիմնադրամները չեն կարողանում ընտրություններ անցկացնել, ինչը նախկինում անում էին ամեն 4 տարին մեկ. փոխանցում է ermenihaber-ը:

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը հարցը բարձրացրել է թուրքական մեջլիսում (խորհրդարան): Փայլանը գրավոր հարցադիմում է ուղղել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարին, որում հետաքրքրվել է, թե արդյող նոր կանոնակարգ չընդունելը նշանակում է, որ պետությունը ցանկանում է ընդհանրապես վերացնել փոքրամասնությունների հիմնադրամների ղեկավարության ընտրությունները՝ դրանք դարձնելով պետության կողմից նշանակովի պաշտոններ:

Փայլանը հարցադիմումի մեջ մասնավորապես ասել է.

«Փոքրամասնությունների հիմնադրամների ղեկավար խորհուրդների՝ համայնքի անդամների կողմից ընտրվելն ապահովող կանոնակարգը 2013 թվականի հունվարի 19-ին չեղյալ է հայտարարվել և չնայած փոքրամասնությունների համառ պահանջներին՝ 6 տարի շարունակ նոր կանոնակարգ չի ընդունվել: Դրա փոխարեն Հիմնադրամների գլխավոր վարչությունը ժողովրդավարական լուծման սպասող համայնքներին հիասթափեցնող մի կարգավորում է ընդունել: Հրապարակված կարգավորումը նախատեսում է փոքրամասնությունների հիմնադրամների ղեկավարող խորհուրդների կազմի՝ մահացությունների կամ հրաժարականների պատճառով նոսրացող շարքերը համալրել նշանակումների միջոցով:

Հիմնադրամների ղեկավարներն ու անդամները այդ կարգավորման վերաբերյալ արած հայտարարության մեջ ասել են, որ նման որոշումը նշանակում է իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող այդ կազմակերպությունների ընտրական կարիքների անտեսում»:

Այնուհետև Փայլանը թեմայի վերաբերյալ կոնկրետ հարցեր է շարադրել՝ ակնկալելով Թուրքիայի Մշակույթի ու զբոսաշրջության նախարարի պատասխանները:

1.Ի՞նչ հիմքով է նշանակումներ անելու իրավասություն տրվել այն մարդկանց, որոնք առանց համայնքի վստահությունը կրկին ստանալու շարունակում են ղեկավարել արդեն 8-9 տարի, մինչդեռ ընտրվել էին 4 տարի ժամկետով:

2.Արդյո՞ք հրապարակված այս նոր որոշումով ղեկավար խորհուրդների ընտրությունները ավելի է հետաձգվում կամ՝ ընդհանրապես վերացվում:

3.Ի՞նչն է պատճառը, որ խորհուրդների կազմի ընտրություններն ապահովող կանոնակարգը 6 տարի շարունակ չի ընդունվում և ե՞րբ կընդունվի:

Ավելացնենք, որ այս խնդիրը ավելի վաղ՝ 2015 թվականին բարձրացրել էր Թուրքիայի նախորդ գումարման մեջլիսի հայ պատգամավոր Սելինա Դողանը:

Այն ժամանակ «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Դողանը փոքրամասնությունների հիմնադրամների ղեկավարության ընտրությունները կարգավորող կանոնակարգի հարցով գրավոր էր ներկայացրել  հիմնադրամների հարցերով պատասխանատու փոխվարչապետ Յալչըն Աքդողանին: