Իրանը 2-րդ անգամ է հերքում, որ Թուրքիայի հետ PKK-ի դեմ ռազմական գործողություն է իրականացվել

Լուրեր

13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
13.10.2026 | 17:40
Կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գյումրու երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
13.10.2026 | 17:34
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
13.10.2026 | 17:26
Դատական նիստերից անհարգելի բացակայելու համար երկու դատախազ կարգապահական տույժի է ենթարկվել
13.10.2026 | 17:17
Բաքվում դպրոցի հրկիզման փորձի կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 17:08
Դժվա՞ր է ապրել Ձեր աշխատավարձով․ հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:58
Փաշինյանն այցելել է «Մերիդիան»՝ ծանոթանալու COP17-ի նախապատրաստական աշխատանքներին
13.10.2026 | 16:50
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային գործարքը խոչընդոտելու՝ Եվրոպայի փորձերի մասին
13.10.2026 | 16:42
Ծաղկաձորում 18,7 մլն դրամ արժողությամբ հողամասը վաճառվել էր 9 մլն դրամով․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
13.10.2026 | 16:34
Ռուբեն Ռուբինյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացումը
13.10.2026 | 16:29
Պլանավորում ենք պարգևավճարը դարձնել աշխատավարձի մաս․ ՔՊ խմբակցության ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:27
Ալիևի կուսակցությունը խիստ բողոք է հայտնել Էրդողանի խորհրդականի և կուսակիցների՝ հիջաբի արգելքի դեմ հայտարարությունների կապակցությամբ
13.10.2026 | 16:16
Զինված ուժերում կանայք դեռևս քիչ են ներկայացված որոշումների կայացման մակարդակում․ ՄԻՊ
13.10.2026 | 16:04
Բաքուն հայտնում է, թե Նախիջևանը «Զանգեզուրի միջանցքին միացնող երկաթուղու շինարարությունն ընթանում է արագացված տեմպերով»
13.10.2026 | 15:55
ԵՄ-ն ռուսական նավթի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում
Բոլորը

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի խոսնակ Աբոլֆազ Սեքարչին լրագրողների հետ զրույցում հերքել է թուրքական կողմի այն պնդումը, թե Իրանն ու Թուրքիան համատեղ ռազմական գործողություն են սկսել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ. փոխանցում է ermenihaber-ը:

«Իրանը Թուրքիայի հետ սահմանային շրջաններում չի մասնակցել որևէ համատեղ ռազմական գործողությանը», ասել է իրանցի պաշտոնյան։

Սա արդեն երկրորդ հերքումն է իրանական կողմից։ Ավելի վաղ իրանական IRNA պետական լրատվական գործակալության հետ զրույցում իրանցի պաշտոնյան,  ում անունը չէր հրապարակվում, նույնպես հերքել էր Անկարայի պնդումը։

Չնայած այս հատարարությանը` Թուրքիայում շարունակում են պնդել, որ երկու երկրները ռազմական գործողություն են իրականացրել PKK-ի դեմ։  Նախօրեին նույնիսկ թուրքական լրատվամիջոցները կադրեր էին ներկայացրել, թե իբր ռազմական գործողությունը կայացել է։

Թուրքական պետական լրատվական գործակալությունն էլ նախօրեին հայտնել էր, որ  մարտի 18-ին Թուրքիայի և Իրանի ներքին գործերի փոխնախարարների միջև հեռախոսազրույց էր տեղի ունեցել, որի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել PKK-ի դեմ ռազմական գործողությունները շարունակել։

Այնուամենայնիվ, ըստ իրանական լրատվամիջոցների,  այդ զրույցի ժամանակ PKK-ի անունը չէր հիշատակվել, պարզապես նշվել էր առհասարակ ահաբեկչական կազմակերպությունների դեմ համատեղ պայքարը շարունակելու և սահմանային անվտանգությունն ապահովելու մասին։