ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կայցելի Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար
Քաղաքականություն
21.03.2019 | 16:33ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, այսօր՝ մարտի 21-ին, տեղական ժամանակով 15:00-ին, կայցելի Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար և տաճարի հայկական բաժին: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Իսրայելում է: Նա արդեն հանդիպում է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: