«Ես ընդհանրապես մարդ չեմ ծեծում»․ Էդուարդ Բաբայան

Լուրեր

10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
Բոլորը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոնի նստավայրում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ կայացավ ՀՀ ԱԺ պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Էդուարդ Բաբայանի գործով առաջին դատական նիստը։

Այսօրվա նիստին հարցաքննվեցին երեք վկաներ, որին հաջորդեց տուժողի ներկայացուցիչ Վահագն Բաբայանի միջնորդությունը նիստի մի մասը դռնփակ անցկացնելու վերաբերյալ։

Պաշտպանը մասնավորապես միջնորդեց, որպեսզի Վյաչեսլավ Հարությունովի գաղտնալսումներն ու հարցաքննությունը անցկացվեն դռնփակ կարգով։ Դատարանն այս միջնորդությունը բավարարեց մասնակի։ Ապացույցները կքննարկվեն դռնփակ կարգով, մինչդեռ հարցաքննության վերաբերյալ դատարանը դիրքորոշում չհայտնեց։

Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում, Էդուարդ Բաբայանը պնդեց՝ ինքը Վյաչեսլավ Հարությունովին չի ծեծել․ «Ես 100 անգամ ասացի, որ ես չեմ մասնակցել ոչ ծեծկռտուքին, ոչ էլ եղել այդ սենյակում։ Ես անվտանգության պետ լինելով ոչ թե մարդուն ծեծում եմ, այլ եթե վտանգ սպառնա պիտի կանխեմ»։

Լրագրողների հարցին, թե 10 տարվա ընթացքում, երբ ինքը թիկնազորի պետ էր, քանի անգամ է մարդ ծեծել, Բաբայանը պատասխանեց ոչ մի․ «Ես ընդհանրապես մարդ չեմ ծեծում»։

Հիշեցնենք, որ Էդուարդ Բաբայանը մեղադրվում է 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար: Դեպքը տեղի էր ունեցել 2018 թ. հուլիսի 2-ին: Բաբայանը կալանավորվեց, ապա օգոստոսի 21-ին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։

Լիլիթ Շաբոյան