Դատարանը չպետք է կարողանա փաստաբանին և դատախազին տուգանել. Արթուր Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացվեց «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը: Նախագծի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արթուր Դավթյանն և Ալեն Սիմոնյանն են:

Հիմնական զեկուցող Արթուր Դավթյանը նշեց, որ նախագծի համաձայն՝ դատական տուգանքը չի կարող կիրառվել գործի քննությանը մասնակցող դատախազի և գործի քննությանը՝ որպես գործին մասնակցող անձի ներկայացուցիչ մասնակցող փաստաբանի նկատմամբ:

Ըստ նրա՝ դատախազների և փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու հնարավորություն նախատեսող նորմերը, որոնք ուժի մեջ են մտել 2019 թվականի հունվարի 1-ից, պետք է փոփոխվեն, և ներկայացրեց հիմնավորումները: Ըստ զեկուցողի, երբ օրենքմ ընդունվել է, բացակայել է փաստաբանների նկատմամբ դատական տուգանքի սահմանման անհրաժեշտությունը:

«Դատական պրակտիկայում չենք ունեցել նույնիսկ մեկ դեպք, երբ խնդիր առաջանա, և դատավորի կողմից փաստաբանին կամ դատախազին տուգանենք: Այսինքն՝ նման ժամանակին օրենք ընդունելու կարիք չի ունեցել ԱԺ-ն»,- ասաց նա:

Բացի այդ՝ նա նշեց, որ դատական տուգանքը կարող է վտանգել փաստաբանի անկախությունը: «Մեր նպատակն է, որ արդար դատական համակարգ ունենանք, հավասար, մրցակցային թե՛ դատախազ, թե՛ փաստաբանություն ունենանք, ուստի գտնում եմ, որ դատարանը չպետք է նման լիազորություններ ունենա և նիստի ժամանակ դատավորը փաստաբանին և դատախազին տուգանի»,- ասաց նա: Պատգամավորն ասաց՝ Կառավարության կողմից լրամշակում է տեղի ունեցել, որ Կառավարությունը դեմ չի եղել, որ չլինի տուգանք, ուղղակի ավելացրել է, որ փաստաբանի վերաբերյալ դատարանի որոշումը գնա Փաստաբանների պալատ և ՓՊ-ի որոշման հիման վրա տուգանեն կամ ոչ: Իսկ դատախազի դեքպում գլխավոր դատախազը որոշի՝ տուգանել, թե՞ ոչ: Հարցի քվեարակությունը երկու ամսով հետաձգվեց:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան